Անվճար դարձած iOS-հավելվածներ (նոյեմբերի 3)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Real Bokeh 

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա լուսանկարներ խմբագրելու համար նախատեսված հավելված է, որտեղ հասանելի են բոկե ոճով գեղեցիկ ֆիլտրեր:

 

Lumens World! 

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս խաղի ընթացքում պետք է առաջնորդել և կառավարել փոքրիկ անիմացիոն կենդանիներին, որպեսզի հաղթահարեն ճանապարհին հանդիպող խոչընդոտները, ինչպես նաև հավաքեն միավորներ աստղերի տեսքով:

Word Search: Find Words Puzzle 

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա բառախաղ է, որտեղ կամայական դասավորությամբ տառերից պետք է գտնել թաքնված բառերը:

 

Christmas Letters 

Գինը՝ 3.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով կարելի է պատրաստել Սուրբ Ծննդյան շնորհավորական բացիկներ, նամակներ: