WhatTheFont` «Shazam» տառատեսակների համար

WhatTheFont` «Shazam» տառատեսակների համար

WhatTheFont հավելվածը կարելի է համարել տառատեսակների «Shazam»: Այս հավելվածը հատկապես դուր կգա դիզայներներին և մարկետոլոգներին, ովքեր իրենց աշխատանքում չեն սահմանափակվում միայն Times New Roman և Arial տառատեսակներով: Արհեստական ինտելեկտով (AI) օժտված ծրագիրը MyFonts բազայում կփնտրի ու կգտնի ցանկացած նկարում օգտագործված տառատեսակը, բավական է միայն լուսանկարել գրությունը:

Ծրագիրը կարող է տարբերակել մոտ 130 հազար տառատեսակ: Լավագույն ու ճշգրիտ արդյունքի համար` հավելվածի մշակողներն առաջարկում են առանձնացնել հորիզոնական դիրքում մեկ տող: Ի դեպ, գրությունը չպետք է կազմված լինի 2 կամ ավելի տառատեսակներից, կամ էլ կարող եք ընտրել առանձին բառեր՝ ըստ նախընտրության:

WhatTheFont-ը հասանելի է iOS և Android համակարգերում, ունի նաև web-տարբերակ: