Apple-ը նախազգուշացրել է Phone X-ի դիսփլեյի այրվելու հավանականության մասին

Apple-ը նախազգուշացրել է Phone X-ի դիսփլեյի այրվելու հավանականության մասին

Apple ընկերությունը նախազգուշացրել է Phone X-ի դիսփլեյի պայթյունավտանգության մասին, փոխանցում է Mashable-ը: Այս մասին հաղորդվում է Apple-ի տեխնիկական աջակցության փաստաթղթում:

Նշվում է, որ նոր OLED դիսփլեյները ենթակա են «թեթև վիզուալ փոփոխությունների», մասնավորապես՝ այրվելու: Սա կարող է առաջանալ հատկապես երկար ժամանակ բարձր կոնտրաստով նկար դիտելու դեպքում: Ինչպես նաև, պետք է զգուշանալ մշտապես առավելագույն պայծառությամբ սմարթֆոնն օգտագործելիս: Նմանատիպ խնդրի առջև կանգնել էին նաև Google-ի արտադրած Pixel 2 XL սմարթֆոնի տերերը, այն նույնպես օժտված է OLED էկրանով:

Հիշեցնենք, որ iPhone X-ի վաճառքը մեկնարկել է նոյեմբերի 3-ին, նախնական պատվերները հոկտեմբերի 27-ին: Այս օրերին աշխարհի տարբեր երկրներում գործող Apple-ի վաճառակետերում գոյացել են հսկայական հերթեր նորույթը րոպե առաջ ձեռք բերելու համար:

Կարդացե՛ք նաև՝