Samsung-ը նոր հոլովակով ծաղրել է Apple-ին (տեսանյութ)

Samsung ընկերությունը թողարկել է գովազդային հոլովակ, որով ծաղրում է իր մրցակից Apple ընկերությանը: iPhone X-ի շուրջ բարձրացած մեծ աղմուկին զուգահեռ՝ Samsung-ը YouTube-յան ալիքում հրապարակել է ծաղրող տեսանյութ:

Այն պատմում է մի երիտասարդի մասին, որը «խնձորային» ընկերության երկրպագու է և տարիների ընթացքում գնում է նոր թողարկվող iPhone-ներ, սակայն մշտապես հանդիպում է խնդիրների՝ խոնավությունից չպաշտպանվելուց  մինչև հիշողության ծավալի անբավարարություն:

Տեսանյութը մեկ օրում հավաքել է ավելի քան 700 հազար դիտում:

https://youtu.be/R59TevgzN3k