Thread Genius էքսպերիմենտալ նախագիծը «Shazam» է միայն թե նկարների համար: Եթե որևէ նկարով, արվեստի գործով տպավորվել եք և ցանկանում եք ճանաչել հեղինակին, ապա կարող եք օգտվել այս ծառայությունից: Հարկավոր է տեղադրել նկարի հղումը և կայքը կփնտրի առավելագույն նման գեղարվեստական նկարները:
Որոնումը կատարվում է Artsy բազայի հիման վրա, որը անվճար հարթակ է կոլեկցիոներներիի համար նախատեսված: Այդ պատճառով այստեղ կարելի է գտնել բավականին հետաքրքիր կտավներ, նույնիսկ եթե չի հաջողվել գտնել հենց ձեր ցանկացածը:
Thread Genius ծառայությունը թույլ է տալիս ընտրել առանձին պատկերային տարր և գտնել դրա նմանությամբ որևէ նկար: Հարմարավետության համար հարթակի նեքևի հատվածում ներկայացվում են նույնականացնող բառեր՝ օգտագործված հիմնական գույների և ժանրի վերաբերյալ: