5-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումը կանցկացվի նոյեմբերի 10-11-ը

Նոյեմբերի 10-11-ը կանցկացվի 5-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումը «Դեպի նոր իրականություն» խորագրի ներքո: BIF2017-ի մասնակիցները թեմատիկ քննարկումների, գործարար ներկայացումների և շփումների միջոցով կներկայացնեն ինովացիոն զարգացման առաջավոր փորձը, ինչպես նաև կձևավորեն հետագա գործողությունների պլան:

Այս տարի Բիզնես ինովացիոն ֆորումի հիմնական բաղադրիչներն են՝
• Թեմատիկ քննարկումներ` տեղական և միջազգային փորձագետների մասնակցությամբ
• Հայաստանի թվային տրանսֆորմացիայի և ինովացիոն էկոհամակարգի օրակարգի ներկայացում
• Հաջողության պատմություններ, լավագույն փորձի ներկայացումներ
• Գործարար հանդիպումներ:

Բիզնես ինովացիոն ֆորումն ավանդաբար իրականացվում է ԻՏՁՄ-ի կողմից՝ ՀՀ վարչապետի հովանավորությամբ: Գլխավոր գործընկերն է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը: