Twitter-ն ավելացրել է թվիթի երկարությունը

Twitter-ն ավելացրել է թվիթի երկարությունը

Twitter-ում կրկնակի անգամ  երկար հաղորդագրություններ գրելու հնարավորությունն արդեն հասանելի է աշխարհի բոլոր օգտատերերին: Twitter-ը մինչև 280 սիմվոլով թվիթների հնարավորությունը թեստավորում էր սահմանափակ թվով օգտատերերի շրջանում, այժմ այն պաշտոնապես գործարկվել է: Պարզվում է՝ նախկին սահմանափակումը այնքան էլ խանգարող բնույթ չի կրել, քանի որ ընկերության տվյալներով՝ թեստավորման ընթացքում 140 նիշի սահմանը հատել են օգտատերերի ընդամենը 5%-ը:

Մինչև 280 սիմվոլով հրապարակումներ կարելի է կատարել գրեթե բոլոր լեզուներով: Բացառություն են կազմում ճապոներենը, կորեերենը և չինարենը:

Թեգեր: new function, twitter