9 հավելված, որոնք կընդլայնեն Android տեսախցիկի ֆունկցիաները

Այս հավելվածները թույլ կտան վատ լուսավորության դեպքում հաջողված սելֆիներ անել, ստեղծարար մոտեցում ցուցաբերել լուսանկարներին և նույնիսկ կփոխարինեն սմարթֆոնի տեսակցիկին:

1. Open Camera

Նախատեսված է RAW ֆորմատի ֆոտոներ անելու համար: Այս չկտրած և չխմբագրված ֆոտոների ֆորմատը թույլ է տալիս ֆոտոխցիկից ստանալ առավելագույն արդյունք, որից հետո անցնել խմբագրման գործընթացին, այդ հարցում կօգնի որևէ խմբագրող ծրագիր, օրինակ՝ Snapseed-ը:

2. A Better Camera

Նախատեսված է HDR որակով նկարահանումների համար: A Better Camera հավելվածի HDR ռեժիմով ստացվում են հրաշալի նկարներ: Այն չի պահանջում հավելյալ կարգավորումներ, պարզապես նկարում է 3 ֆոտո տարբեր էքսպոզիցիաներով և միացնում է դրանք: Կարևոր է՝ լուանկարելու ընթացքում սմարթֆոնը ուղիղ պահել:

3. Motion Stills

Նախատեսված է տեսանյութերից GIF-եր պատրաստելու համար: Հավելվածի օգնությամբ կարելի է նկարել կարճ՝ 3 վայրկյան տևողությամբ, վիդեոներ և անմիջապես փոխարկել ֆորմատը GIF-ի ու կիսվել ընկերների հետ: Հնաարվոր է նաև պահպանել ավանդական որակով:

4. Alfred

Նախատեսված է տեսահսկողության համար: Սա Android հիմքով հին հեռախոսն օգտագործելու կիրառելի միջոց է, կարելի է այն վերածել տեսահսկող խցիկի: Հարկավոր է բեռնել հավելվածը, միանալ ձեր անլար ցանցին և տեղակայել հեռախոսը կամ պլանշետը պահանջվող վայրում: Այնուհետև բացել հավելվածը հիմնական սմարթֆոնով և ցանկացած պահի տեսնել այն ամենն, ինչ նկարում է հին հեռախոսը: Նույնը կարելի է անել նաև բրաուզերի միջոցով:

5. Selfie Master

Նախատեսված է վատ լուսավորության պայմաններում սելֆի անելու համար: Աշխատանքի սկզբունքը պարզ է՝ սելֆի անելու պահին էկրանը դառնում է վառ սպիտակ և լուսավորում է դեմքը: Հավելվածն առաջարկում է նաև խմբագրման գործիքակազմ՝ ֆիլտրեր ու էֆեկտներ:

6. Framelapse

Նախատեսված է արագացված տեսանյութեր նկարելու համար: Framelapse-ը թույլ է տալիս առանց հատուկ ջանքեր գործադրելու ստանալ այդպիսի վիդեոներ: Բավարար է միայն կարգավորումներից ընտրել նկարահանման սկիզբը և տևողությունը, այնուհետև հանգիստ թողնել սմարթֆոնին իր գործը կատարելու համար:

7. Panorama 360 Camera

Նախատեսված է 360 աստիճան պանորամիկ նկարների համար: Այս ֆունկցիան ներկառուցված է գրեթե բոլոր ժամանակակից սմարթֆոնների տեսախցիկներում, բայց ոչ բոլորի դեպքում է այն ցանկալի արդյունք ցուցաբերում:

Panorama 360 Camera-ն աշխատում է այլ հավելվածների անալոգիայով՝ պահեք հեռախոսը հաստատուն և դանդաղորեն շարժեք նշվող ուղղությամբ: Ծրագիրը լուսանկարների շարք կանի ու կկցի դրանք իրար: Նկարները կարելի է դիտել ինրպես սմաևթֆոնի էկրանին, այնպես էլ VR ակնոցով:

8. Bacon Camera

Նախատեսված է ձեռքով կարգավորվող լուսանկարներ անելու համար: Bacon Camera-ի միջոցով կարող եք տեղեկանալ լուսազգայունության, սպիտակի բալանսի մասին, նաև ինքնուրույն ֆոկուս անել: Թերությունն այն է՝ սմարթֆոնում որոշ ֆունկցիաներ չաշխատելու դեպքում, ծրագիրը կարգելափակվի: Snapdragon պրոցեսորով համալրված բոլոր ժամանակակից հեռախոսների հետ ծրագիրը կաշխատի:

9. AfterFocus

Նախատեսված է բոկե էֆեկտ ավելացնելու համար: Եթե ձեր հեռախոսը չունի կրկնակի տեսախցիկ, ապա կօգնի  AfterFocus-ը: Ֆոտո անելուց հետո ընդգծեք այն հատվածը որը ցանկանում եք թողնել ֆոկուսի մեջ, իսկ մնացած պատկերը կլղոզվի: