Pokémon Go-ի ստեղծողները մշակում են AR-խաղ «Հարրի Փոթերի» մոտիվներով

Niantic ընկերությունը Pokémon Go և Ingress խաղերի գրանցած հաջողությունից հետո, Warner Bros-ի հետ համագործակցությամբ, կթողարկի լրացված իրականությամբ (AR) նոր խաղ «Հարրի Փոթերի» մոտիվներով:

Harry Potter: Wizards Unite նոր մոբայլ խաղի մասին դեռևս շատ մանրամասներ հայտնի չեն, սակայն խաղը կփոխառի մի շարք ֆունկցիաներ Pokémon Go-ից, մասնավորապես՝ խաղացողները իրական ժամանակում պետք է այցելեն տարբեր վայրեր, որպեսզի կարողանան գտնել խաղային օբյեկտներ և փոխհամագործակցել արտաքին աշխարհի հետ: Սա ենթադրում է մոգական իրերի որոնում, հանդիպումներ Ջոան Ռոուլինգի կախարդական աշխարհի հերոսների հետ և այլն: Բացի այդ էլ Niantic-ի տարածած հայտարարությունում հիշատակվում են քվեստանման արկածների մասին, որոնք կարող են խմբային առաջադրանքներ ներառել:

Թե ինչպես կաշխատեն այս խաղային լուծումները և «Հարրի Փոթերի» տիեզերքի մնացյալ տարրերը, կիմանանք 2018-ին, երբ պաշտոնապես կգործարկվի խաղը: