NASA-ն Uber-ի հետ կստեղծի թռչող տաքսիներ (տեսանյութ)

NASA-ն միացել է Uber-ի թռչող տաքսիների ստեղծման նախագծին: Նախատեսվում է, որ ամերիկյան գործակալությունը կզբաղվի թռչող ավտոմեքենաների համար տրանսպորտային ցանցի մշակմամբ: Այս մասին հայտնել է Uber-ի առանցքային նախագծերի մենեջեր Ջեֆ Հոլդենը:

Թռչող ավտոմեքենաները կկարողանան վայրէջք կատարել ուղղահայաց ձևով: Սպասվում է, որ դրանք կթռչեն ցածր բարձրության վրա:

«UberAir-ը օրվա ընթացքում կկատարի ավելի մեծ թվող թռիչքներ, քան նմանատիպ տաքսիները երբևէ կատարել են: Անվտանգ և արդյունավետ ուղևորափոխադրումների համար հարկավոր է օդային տրանսպորտի կառավարման տեխնոլոգիաների հիմնային փոփոխություններ իրականացնել»,- հայտարարել է Հոլդենը:

Նախագծի թեստավորումը կմեկնարկի 2020 թվականին Լոս Անջելեսում: Նախորդ տարի Uber-ը հայտարարել է, որ մոտ ապագայում կներկայացնեն իքնավար տաքսիներ, որոնք տեղափոխեն ուղևորներին օդով: