Անվճար դարձած iOS-հավելվածներ (նոյեմբերի 10)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Anchor Pointer 

Գինը՝ 2.99$ – անվճար

Սա կօգնի կողմնորոշվել անծանոթ վայրերում և շարժվել ճիշտ ուղղությամբ, ինչպես նաև այն թույլ է տալիս ընկերների հետ կիսվել գեոլոկացիայով:

My Little Princess : Castle

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս խաղը նախատեսված է մինչև 12 տարեկան երեխաների համար: Սա տիկնիկների վիրտուալ տուն է, որն ունի 12 սենյակ և երեխաները կարող են խաղալ և ստեղծագործել:

Catch a Color Deluxe

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս խաղում պետք է վերևից ընկնող գնդակները դասակարգել ըստ գույների:

Toca Hair Salon

Գինը՝ 2.99$ – անվճար

Toca Hair Salon 2-ը ժամանցային խաղ է: Այստեղ հնարավոր է ունենալ սեփական գեղեցկության սրահը և 6 տարբեր կերպարների մազերը, համապատասխան գործիքների օգնությամբ, հարդարել, կտրել, ներկել, ստանալ տարբեր սանրվածքներ: Խաղը նաև պարունակում է մեծ թվով աքսեսուարներ արտաքին հարդարանքն ամբողջացնելու համար:

toca toca1 toca2

DMD Panorama

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս հավելվածով կարելի է ստանալ պանորամիկ նկարներ, այն կարողանում է դիմային տեսախցիկով պանորամիկ սելֆիներ անել ու ունի պանորամաների մեծ տեսադարան (ավելի քան 1,3 մլն նկար): DMD-ն նաև հնարավորություն է տալիս պատկերի embed կոդը տեղադրել կայքում կամ բլոգում: