Google-ը նոր հոլովակով ծաղրել է iPhone-ը (տեսանյութ)

Google-ը նոր հոլովակով ծաղրել է iPhone-ը (տեսանյութ)

Google ընկերությունը ներկայացրել է Pixel 2 սմարթֆոնի նոր գովազդային հոլովակը, որտեղ համեմատություն է անցկացրել iPhone-ի հետ: Հոլովակում թվարկվում է Pixel 2-ի առավելություններն ու հնարավորությունները՝ զուգահեռ անդրադարձ է կատարվում iPhone-ի խնդիրներից մեկին, որին առերեսվում են գրեթե բոլոր օգտատերերը՝ այն է հիշողության անբավարարությունը:

Ինչպես նշվում է Google-ի տեսահոլովակում,  Pixel-ի գնորդները կստանան անսահմանափակ հիշողությամբ պահոց «ամպում»՝ լուսանկարների և տեսանյութերի պահպանման համար, իհարկե միայն մինչև 2020 թվականը:

Ավելի վաղ, Samsung-ը թողարկել էր Apple-ի օգտատերերին ծաղրող գովազդային հոլովակ, որն ամբողջությամբ նվիրված էր iPhone-ի թերություններն ընդգծելուն:

Թեգեր: Apple, Google, iPhone, Pixel 2, Samsung