Կայացել է 5-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումը «Դեպի նոր իրականություն» խորագրի ներքո

Կայացել է 5-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումը «Դեպի նոր իրականություն» խորագրի ներքո

Նոյեմբերի 10-ին և 11-ին «Դեպի նոր իրականություն» խորագրի ներքո կայացել է 5-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն միջազգային ֆորումը: Երկօրյա Բիզնես ինովացիոն ֆորումն իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից և մշտապես անցկացվում է Դիլիջանում: Այն հավակնում է դառնալ հայկական «Դավոս», որտեղ վեր են հանվում նորարար և տեխնոլոգիական հրատապ հիմնահարցեր:

Այս տարի ֆորումն առանձնացել է անցկացման ձևաչափով: Ինտերակտիվ վորքշոփերի միջոցով հայ և միջազգային փորձագետները քննարկել են թվայնացման, գիտահետազոտական մշակույթի, նորարարության, մտավոր սեփականության, ՏՏ ավտանգության և տեխնոլոգիական կրթության հեռանկարները և նոր առաջարկություններ արել՝ ուղղված յուրաքանչյուր ոլորտում առկա խնդիրների լուծումներին:

BIF 2017-ին ներկա էին փորձագետներ Գերմանիայից, Բելգիայից և Ռումինիայից: Հայաստանից մասնակցել են Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի, Ucom, ԲեթՔոնսթրաքթ, Դ-Լինկ, GG, Մեյսիս Թեք, Ֆայմտեք, ՎՕԼՕ, Ինսթիգեյթ, Իքս-Թեք, Անանիա Շիրակացու անվան ճեմարանի, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն ԳԿՀ-ի, Կիբեր Գեյթս, Բրեվիս և այլ ընկերությունների ներկայացուցիչներ, թեք-լրագրողներ:

Բիզնես ինովացիոն ֆորումն ավանդաբար իրականացվում է ԻՏՁՄ-ի կողմից՝ ՀՀ վարչապետի հովանու ներքո: Գլխավոր գործընկերն է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը:

This slideshow requires JavaScript.