iPhone X-ի Face ID-ին խաբել են դիմակի օգնությամբ

iPhone X-ի Face ID-ին խաբել են դիմակի օգնությամբ

Apple-ը iPhone X-ի հետ ներկայացրեց դիմագծերի նույնականացման Face ID համակարգը, որին, ըստ ընկերության, չեն կարող խաբել և կոտրել նույնիսկ բարձրորոակ դիմակները: Սակայն Bkav ընկերության կիբերանվտանգության մասնագերները պնդում են, որ այն այնուամենայնիվ խոցելի է և կարելի է հատուկ պատրաստված դիմակով խաբել համակարգին:

Bkav-ի մասնագետների խոսքով՝ հատուկ ջանքեր չեն գործադրվել, դիմակը պատրաստելու համար օգտագործվել է եռաճափ տպիչ, որով ստացել են «մաշկը», դեմքի որոշ հատվածների 2D պատկերներ, սիլիկոն: Ընդհանուր առմամբ ծախսել են 150 դոլար՝ չհաշված 3D տպիչը: Դիմակը պատրաստվել է 5 օրում:

Bkav-ի ներկայացրած դեմո-հոլովակում iPhone X-ը արգելաբացվում է մեկ փորձից, իհարկե հայտնի չէ՝ նախքան նկարահանումը քանի անգամ է փորձարկվել: Նշենք, որ Face ID համակարգը դեմքի առաջին սկանավորումից հետո շարունակում է ինքնուրույն ուսուցումը, այն շարունակում է «հիշել» օգտատիրոջ արտաքինի բազմաթիվ տարբերակներ, օրինակ՝ ակնոցով, առանց ակնոցի, գլխարկով, տարբեր տեսանկյուններից, տարբեր հեռավորությունների վրա և այլն: Օգտագործված է TrueDepth Camera System տեխնոլոգիան, որն օգտագործում է ինֆրակարմիր տեսախցիկ, մեքենայական ուսուցման ալգորիթմներ և նեյրոցանցեր: iPnone X-ը ստեղծում է դեմքի եռաչափ մոդելը 30 հազար կետով, կարողանում է ադապտացնել դիմային ֆիզիկական փոփոխությունները և կարողանում է ճանաչել տիրոջ դեմքը մթության մեջ:

Կարդացեք նաև`

Որքանո՞վ է ապահով iPhone X-ի Face ID-ն

iPhone X. առաջին արձագանքներ, դրական և բացասական կողմեր

Apple-ը խորհուրդ է տվել երկվորյակներին, 13-ից ցածր տարիքի երեխաներին չօգտագործել Face ID

iPhone X, iPhone 8 / 8 Plus. հետաքրքիր փաստեր Apple-ի նոր iPhone-ների մասին

Թեգեր: Apple, Bkav, Face ID, iPhone X