Անվճար դարձած iOS-հավելվածներ (նոյեմբերի 13)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (նոյեմբերի 13)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Baby Growth Chart Percentile

Գինը՝ 4.99$ – անվճար

Սա առողջապահական հավելված է, որով կարելի է չափել երեխայի աճը: Հարկավոր է մուտքագրել երեխայի տվյալներըէ տարիքը, հասակը, քաշը և հետևել առողջ աճի չափանիշներին:

Memorandum

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս հավելվածող կարող եք կազմակերպել և առավել արդյունավետ դարձնել օրը: Գրանցե՛ք սպասվող իրադարձությունները, առաջադրանքները, սահմանե՛ք նպատակներ  և հավելվածը կհիշեցնի դրանց մասին:

Cheerleader 

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա կմոտիվացնի յուրաքանչյուր նախաձեռնության ընթացքում, խթանում է աշխատունակությունը: Հավելվածի ոգևորիչ արտահայտությունները դրական էներգիա, համարձակ և նոր ուժով գործելու ցանկություն կառաջացնեն: