Instagram-ը նկարների չափերի սահմանափակում ունի, որը կարելի է շրջանցել փոքրիկ խորամանկությաբ և տեղադրել գեղեցիկ համայնապատկերներ:
Պանորամային լուսանկարներ տեղադրելն այնքան էլ բարդ չէ: Կարող եք ստեղծել մի քանի նկարից բաղկացած հրապարակում, որը կունենա հետևյալ տեսքը.
Instagram-ում նմանատիպ հրապարակում հնարավոր է ստեղծել ինքնուրույն՝ սեփական ձեռքով կամ էլ օգտագործել հատուկ հավելվածներ, որոնք կհեշտացնեն գործընթացը, ընդ որում կխնայեք ժամանակը:
Պատրաստում ենք պանորամա ձեռքով
- Նկարե՛ք 360-աստիճան պանորամա: Ժամանակակից սմարթֆոնների տեսախցիկները մեծամասամբ օժտված են նման հնարավորությամբ: Որպեսզի լուսանկարը հաջող ստացվի կարելի է օգտագործել նաև շտատիվ:
- Բացե՛ք լուսանակրը կամայական գրաֆիկական խմբագրիչով և հավասարաչափ կտրե՛ք նկարի դրվագները:
- Եթե ցանկանում եք, որ պանորաման բաղկացած լինի 3 մասից, ապա նկարի պետք է լինի 3 : 1 համադրությամբ: 6 մասանոց պանորամայի համար չափերը պետք է համապատասխանեն 6 : 1-ին և այդպես շարունակ: Հիշե՛ք, որ Instagram-ում միաժամանակ 10 նկարից ավելի չեք կարող տեղադրել մեկ հրապարակմամբ:
- Այսպիսով, նկարի կտրված հատվածները պահպանեք սմարթֆոնի ալբոմում և հրապարակեք Instagram-ում անհրաժեշտ հերթականությամբ:
Տեղադրում ենք պանորաման հատուկ հավելվածների միջոցով
Ինչպես արդեն նշեցի, վերևում նկարագրված գործողությունը հնարավոր է հեշտացնել հավելվածների շնորհիվ: iOS համակարգի համար Swipeable և Android-ի համար՝ InSwipe անվճար հավելվածները կօգնեն այս հարցում:
Swipeable
Սա հեշտ օգտագործվող հավելված է: Հարկավոր է սմարթֆոնից ընտրել 360° նկարը և այն կբաժանի այն համապատասխան մասերի, կարելի է օգտագործել նաև ֆիլտրեր:
InSwipe
Սա, նախորդի հետ համեմատած, ունի նույն ֆունկցիոնալությունը, նախատեսված է Android համակարգով աշխատող սարքերի համար: Կարող եք ընտրել և փոխել նկարի մասշտաբը: Այն կկտրի պանորաման անհրաժեշտ տեղերից:
Պանորամային նկարները բավականին տպավորիչ են երևում Instagram-ում, բացի այդ էլ մի նկարից մյուսին անցումը շատ սահուն է և գրեթե չեն տարբերվում սովորական 360 աստիճան նկարներից, մի քանի նկարներն ամբողջական են թվում: