Անվճար դարձած iOS-հավելվածներ (նոյեմբերի 14)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Picture Perfect

Գինը՝ 4.99$ – անվճար

Սա լուսանկարներ և տեսանյութեր խմբագրելու համար նախատեսված հավելված է: Այն առաջարկում է մեծ գործիքակազմ, որի օգնությամբ նոր շունչ կարող եք հաղորդել ձեր նկարներին:

Outland – Space Journey

Գինը՝ 0.99$ – անվճար

Տիեզերական ճամփորդության ձեր երազանքը կարող եք իրագործել այս հավելվածի միջոցով: Այստեղ հասանելի են տեսանյութեր երաժշտական ուղեկցությամբ, որոնք ձեզ կտեղափոխեն տիեզերք:

screen520x924 (4) screen520x924 (2)

Time Manager

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով հնարավոր է արդյունավետ կառավարել ժամանակը, պլանավորել օրվա անելիքները և վերլուծել ծախսած ժամանակը:

Audio Notebook

Գինը՝ 4.99$ – անվճար

Սա ձայնագրող հավելված է, որով հնարավոր է որակյալ ձայնային նշումներ անել օրվա ընթացքում: Այն ունի բազմաթիվ կարգավորումներ: Ձայնագրությունը լսելիս թույլ է տալիս արագացնել կամ էլ դանդաղեցնել արագությունը: