Qualcomm-ը հրաժարվել է Broadcom-ի 130 միլիարդ դոլար արժողությամբ գործարքից

Qualcomm-ը հրաժարվել է Broadcom-ի 130 միլիարդ դոլար արժողությամբ գործարքից

Միկրոսխեմաներ արտադրող աշխարհում առաջատար Qualcomm ընկերության բաժնետերերը միաձայն հրաժարվել են իրենց մրցակից Broadcom ընկերության հետ գործարքից: Վերջինս Qualcomm-ը ձեռք բերելու համար առաջարկել էր 105 միլիարդ դոլար կամ էլ 70 դոլար յուրաքանչյուր բաժնետոմսի համար: Ավելին, Broadcom-ը գործարքի շրջանակում պատրաստ էր վերցնել նաև Qualcomm-ի պարտքերը, այսպիսով ընդհանուր առմամբ գաործարքի արժեքը կազմում էր 130 միլիարդ դոլար: Սա կարող էր դառնալ պատմության մեջ տեխնոլոգիական ընկերություների ամենախոշոր միացումը:

Qualcomm-ը հայտարարել է, որ Broadcom-ի առաջարկը «էապես թերագնահատում է ընկերությանը, հատկապես իր առաջատար դիրքերը մոբայլ տեխնոլագիաներում և ապագա աճի հեռանկարները», ինչպես նաև «չի համապատասխանում բաժնետերերի հետաքրքրություններին»: Մեկ այլ հայտարարությամբ չիպմեյքեր ընկերության ներկայացուցիչ Թոմ Հորթոնն ասել է, որ 2 խոշոր ընկերությունների կոնսոլիդացիայի գաղափարը իր կողմը կգրավեր հակամենաշնորհային մարմինների ուշադրությունը և կենթարկվեն մանրակրկիտ ստուգումների:

Ինչպես կարձագանքի Broadcom-ը մերժմանը, դեռ հայտնի չէ: Ավելի վաղ,  Broadcom-ի ղեկավար և գլխավոր տնօրեն Հոկ Թանը (Hock Tan) նշել էր, որ առաջարկը շահավետ է երկու կողմերի համար, քանի որ միասին բիզնեսը կարող է առավել արդյունավետ լինել: Եթե գործարքը կայանա, միավորված ընկերությունը կդառնա աշխարհում չիպեր արտադրող 3-րդ խոշոր ընկերությունը՝ Intel-ից և Samsung-ից հետո:

Strategy Analytics-ի փորձագետ Սթիվեն Էնթվիսթլի կարծիքով՝  Broadcom-ը առավելապես հետաքրքրված է Qualcomm-ի սմարթֆոնների և պլանշետների համար միկրոսխեմաների արտադրությամբ: Ինչ վերաբերվում է 5G տեխնոլոգիաների մշակմանը, ապա այս հարցում Broadcom-ը ինքնուրույն կարող է գլուխ հանել, թեև սրա համար պահանջվում է հսկայական բյուջե հետազոտությունների և մշակման համար, ինրպես նաև ժամանակ, որպեսզի պահնաջարկ ձևավորվի:

Նշենք, որ Qualcomm-ը ստեղծվել է 1985 թվականին, Broadcom-ից մեկ տարի առաջ: 2009-ին 2 ընկերությունները ատոնագրային վեճերի շուրջ խաղաղ համաձայնության են եկել, որի արդյունքում Qualcomm-ը վճարել է մոտ 900 միլիոն դոլար փոխհատոցում:

Թեգեր: Broadcom, Qualcomm