Բիլ Գեյթսը 80 միլիոն դոլար կներդնի ԱՄՆ–ում «խելացի» քաղաք կառուցելու համար

Բիլ Գեյթսը 80 միլիոն դոլար կներդնի ԱՄՆ–ում «խելացի» քաղաք կառուցելու համար

Բիլ Գեյթսը 80 միլիոն դոլար կներդնի Միացյալ Նահանգներում «խելացի» քաղաք կառուցելու համար։ Նրան պատկանող Cascade Investment ներդրողների խմբում ընդգրկված Belmont Partners ընկերությունը Արիզոնայի նահանգում ձեռք է բերել ընդարձակ հողատարածք` Բելմոնտ «խելացի» քաղաքի կառուցման համար։ Տեղական AZ Central պարբերականի հաղորդմամբ` Microsoft-ի հիմնադիրը 80 միլիոն դոլար է ներդրել այս նախագծում։

Որպես ներդրող ընկերություն պաշտոնապես Delaware LLC–ն է։ Մոտ 100 կմ քռ. տարածքում կկառուցվի 80 հազար տուն, բացի այդ կկառուցվեն նաև գրասենյակներ, դատա–կենտրոններ, դպրոցներ և այլն։ Բելմոնտն ի սկզբանե նախագծվել է հաշվի առնելով նորարար տեխնոլոգիաների կիրառումը` կներդրվի ավտոմատացված համկարգ, կկիրառվեն կանաչ տեխնոլոգիաներ և այլ ինովացիոն լուծումներ։ «Ապագայի քաղաքի» փողոցներում կհանդիպեն ինքնավար մեքենաներ։

Նշենք, որ նախորդ ամիս Տորոնտոյի արևելյան թևին նմանատիպ «խելացի» քաղաք կառուցելու մասին հայտարարել է նաև Alphabet–ի «դուստր» Sidewalk Labs ընկերությունը, որը նախագիծը կյանքի կոչեու համար կժածսի 50 միլիոն դոլար։

McKinsey–ի գնահատմամբ մինչև 2020 թվականը շուկան կհամալրվի 600 քաղաքով, ամբողջ ինդուստրիան կգնահատվի 400 միլաիրդ դոլար։