Լավագույն հավելվածները ֆիլմերի սիրահարների համար

Լավագույն հավելվածները ֆիլմերի սիրահարների համար

Այսօր ուրբաթ է, և ittrend.am-ը շարունակում է տարբեր ֆունկցիոնալությամբ լավագույն հավելվածների շարքը` այս անգամ ներկայացնելով կինոմանների համար նախատեսված լավագույն ծրագրերը` նախատեսված iOS և Android համակարգերի համար:

IMDb Movies & TV (iOSAndroid)

Գինը` անվճար

Աշխարհում ամենահայտնի և ազդեցիկ հավելվածներից մեկն է: IMDb-ում հաստատ կգտնեք թե ինչ դիտել երեկոյան: Գրանցվեք, ստեղծեք և տարածեք ձեր ֆիլմացանկը, կարդացեք հեղինակավոր կինոքննադատների կարծիքներ ու ռեցենզիաներ։ Հավելվածը ստացեք կինոաշխարհի ամենաթարմ իրադարձությունների մասին ծանուցումներ: Այստեղ հասանելի է 3 միլիոնից ավելի ֆիլմերի և սերիալների մասին ինֆորմացիա:

Netflix (iOS, Android)

Գինը՝ անվճար

Ամերիկյան «on demand» ինտերնետային խոշորագույն ցանցի հավելվածի միջոցով հնարավոր է դիտել տարբեր ֆիլմեր և հեռուստահաղորդումներ: Netflix–ով այժմ բովանդակության մեծ մասը  հասանելի է ներբեռնելու և օֆլայն ռեժիմում դիտելու համար: Այս ֆունկցիան անվճար է և հասանելի է բոլոր երկրների բաժանորդներին:

Crackle (iOS, Android)

Գինը՝ անվճար

Այս հավելվածի միջոցով հնարավոր է անվճար դիտել մեծ թվով ֆիլմեր և հեռուստահաղորդումներ։ Այստեղ հասանելի են սեփական արտադրության հումորային նախագծեր, ֆիլմեր ևայլն: Կարելի է կազմել ֆիլմերի ցանկ՝ ավելի ուշ դիտելու նպատակով:

MyShows  (iOS, Android)

Գինը՝ անվճար

MyShows.ru-ն սերիալների սիրահարների համար է։ Հասանելի է և՛ iOS, և՛ Android համակարգերում: Այստեղ կարող եք հետևել սերիալներ նայելու ձեր պատմությանը, տեսնել քանի սերիա եք դիտել, քանիսն է մնացել, նույնիսկ հաշվել որքան ժամանակ եք ընդհանուր առմամբ տրամադրել սերիալներ դիտելուն: Սա շատ նման է նախորդին, միայն թե այս մեկն անվճար է:

 

Disney Movies Anywhere (iOS, Android)

Գինը՝ անվճար

Disney-ի սիրելի մուլտֆիլմերը, անիմացիոն ֆիլմերը մեկ վայրում, որոնք կարող եք դիտել յուրաքանչյուր սարքավորումով: Այն պարունակում է նաև էկսքլյուզիվ բովանդակություն, որը հասանելի է միայն այս հավելվածում: Հնարավոր է նաև ստեղծել սիրելի ֆիլմերից կազմված տեադարան: