Անվճար դարձած iOS-հավելվածներ (նոյեմբերի 17)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (նոյեմբերի 17)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Cardinal Land

Գինը՝ 4.99$ – անվճար

Այս փազլ խաղում պետք է հավաքել կենդանիների պատկերներ՝ միացնելով միմյանցից տարանջատված մասերը, որից հետո հավելվածում կարելի է կարդալ տվյալ կենդանու մասին հետաքրքիր փաստեր:

Gymster+ Workouts & IIFYM Diet 

Գինը՝ 4.99$ – անվճար

Մարզվելն ու նիհարելն այս հավելվածն ավելի հեշտ կդարձնի: Սա կարող է ծառայել որպես ուղեցույց, այն տրամադրում է մարզումների և ճաշացանկի պլան։

PhotoTangler

Գինը՝ 2.99$ – անվճար

Սա նկարներ խմբագրելու և կոլաժներ պատրաստելու համար նախատեսված հավելված է: Այն պարզ և հեշտ օգտագործվող է:

Learn Spanish: MosaLingua

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով կարող եք իսպաներեն սովորել։ Այն նախատեսված է ուսանողների և զբոսաշրջիկների համար։