Անվճար դարձած iOS-հավելվածներ (նոյեմբերի 20)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Orca Puzzles for Kids Jigsaw Wonder Edition

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա երեխաների համար նախատեսված դասական փազլ է: Այստեղ հասանելի է ծովային կենդանիների գեղեցիկ պատկերներով փազլների ավելի քան 3000  համակցություն: Հավելվածը թույլ է տալիս նաև պատրատել սեփական փազլը և խաղալ դրանով:

Heliox 

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս խաղում պետք է օգնել փոքրիկ ուղղաթիռին վերադառնալ իր ընտանիքի մոտէ հաղթահարելով ճանապարհին հանդիպող խոչընդոտները, կռվել թշնամիների հետ և անվնաս տեղ հասնել։ Խաղն ունի 25 աստիճանաբար բարդացող փուլ։

Slidercrash 

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս խաղը դուր կգա տրամաբանական փազլ խաղերի սիրահարներին։ խաղալիս պետք է գործի դնել հնարամտությունը։

Drawn To Kill 

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս խաղում պետք է դիպուկ կրակել նշանակետին: Այն ունի 10 փուլ և 2 կերպար, որոնցով կարող եք խաղալ։