Ինչպե՞ս կարդալ WhatsApp–ի ջնջված հաղորդագրությունները

Վերջերս WhatsApp մեսենջերում հայտվեց երկար սպասված ֆունկցիա, որն օգտատեերին թույլ է տալիս ջնջել ուղարկված հաղորդագրությունները ոչ միայն իրենց սմարթֆոնից, այլ նաև զրուցակցի մոտից: Սա մեծ ոգևորությամբ է ընդունվել և օգտատերերի շրջանում գտել է ակտիվ գործածում։

Ներկայացնում ենք լայֆհաք, որով կարելի է շրջանցել այս ֆունկցիան և տեսնել ձեզ ուղարկված ու հետո ջնջած հաղորդագրությունները։ Սրա համար հարկավոր է բեռնել Notification History հավելվածը Android համակարգով աշխատող սարքավորումով։ Հավելվածը կարողանում է գրանցել և պահպանել բոլոր հաղորդագրություների ծանուցումները։ Առաջին գործարկումից հետո այն կաշխատի ֆոնային ռեժիմում։

Այսպիսով,  երբ ինչ–որ մեկը հաղորդագրություն ուղարկի ձեզ և ջնջի, ապա բավական է մեսենջերի ձեր զրույցի բաժնում սեղմել «հետևյալ հաղորդագրությունը ջնջված է» գրության վրա, որից հետո կբացվի Notification History ծրագիրը, որտեղ էլ կտեսնեք ձեզ ուղարկված տեքստը, որը ստացել եք նախքան այն ջնջել են։

Պետք է նշել, որ այս ծրագրում կան որոշ բացասակա կողմեր։ Notification History–ն ծանուցումները պահպանում է սահմանափակ ժամանակով` միայն մի քանի օր։ Որպեսզի ծրագիրը լիարժեք աշխատի հարակավոր է միացնել WhatsApp-ից  ծանուցումներ ստանալու ֆունկցիան։ Բացի այդ էլ այն աշխատում է միայն Android համակարգում։ Ի դեպ, 100 նիշը գերազանցող հաղորդագրությունները հնարավոր չի լինի տեսնել, ինչպես նաև կցված նկարները, տեսանյութերը, ֆայլերը։ Այլ սահմանափակումներ չկան։

itTest. Ի՞նչ գիտես WhatsApp-ի մասին