Անվճար դարձած iOS-հավելվածներ (նոյեմբերի 21)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Essential Oils Reference Guide for Young Living

Գինը՝ 6.99$ – անվճար

Այս հավելվածը դուր կգա առողջ ապրելակերպ վարողներին: Սա յուղերի թվային ուղեցույց է, որում ներկայացված են յուղերի բաղադրությունները, օգտակարությունը, բուժիչ հատկությունները, ճիշտ օգտագործման ձևերը:

VisualX 

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս հավելվածը նախատեսված է լուսանկարներ խմբագրելու համար։ Այն կարող է նոր տեսք հաղորդել ձեր նկարներին։

 

Plugs of the World

Գինը՝ 2.99$ – անվճար

Սա պետք կգա հատկապես ճամփորդներին։ Այս հավելվածում կարող եք գտնել հոսանքի աղբյուրներ աշխարհի ավելի քան 250 երկրում։ Տեղեկանալ ոչ միայն վարդակների տեղակայման վայրից, այլ նաև ձևի, հոսանքի լարման աստիճանի մասին։

Coloring Clock 

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա գունավոր ինտերֆեյսով պատրաստված ժամացույց է։ Հեշտ օգտագործվող ու պարզ ինտերֆեյսով հավելված է։

 

Tiggly Story Maker

Գինը՝ 2.99$ – անվճար

Սա նախատեսված է փոքր երեխաների համար: Նրանք կարող են, տառերը տեղաշարժելով, նոր բառեր կազմել և սովորել դրանց գրելաձևը, նշանակությունը: