Alibaba-ի հիմնադիր, միլիարդատեր Ջեք Մաի հաջողության բանալին

Alibaba-ի հիմնադիր, միլիարդատեր Ջեք Մաի հաջողության բանալին

Alibaba-ի հիմնադիր և միլիարդատեր Ջեք Ման համոզված է, որ տեխնոլոգիաները երբեք մարդուն չեն գերազանցի որոշ որակների շնոհիվ և հենց այդ որակների մեջ է հաջողության գաղտնիքը։

Չնայած դժվարություններին` Ջեք Ման կարողացել է հասնել հաջողության։ Նա մեծացել է աղքատ ընտնիքում, 2 անգամ ձախողել է համալսարանի ընդունելության քննությունները և բազմաթիվ անգամ մերժումներ է ստացել գործատուներից։ Բայցևայնպես, այժմ նրա կարողությունը գնահատվում էմոտ 30 միլիարդ դոլար, նա աշխարկի ամենահարուստ գործարարներից մեկն է։

Հաջողության բանալին` LQ-ն զարգացնելու մեջ է։ Նյու Յորքում Bloomberg Global Business Forum–ի ընթացքում, Ջեք Ման կիսվել է իր բանաձևով, կարևոր են ոչ միայն IQ-ն (ինտելեկտի գործակից) և EQ–ն (էմոցիոնալ ինտելեկտ)։ «Եթե ցանկանում եք հաջողության հասնել զարգացրե՛ք ձեր LQ-ն, որը սիրո գործակիցն է։ Այն, ինչ մեքենան երբեք չի կարող ունենալ»,–ասում է նա։

Բարձր տեխնոլոգիաների աշխարհում համակարգիչը մշտապես ավելի արագ ու ճշգրիտ կլինի, քան ամենաբարձր IQ ունեցող մարդը։ Սակայն միայն էմոցիաները հասկանալը բավարար չէ հաջողության համար։

Սերն այն է, ինչն առանձնացնում է մարդուն համակարգչից։ Մեքենան չունի սիրտ, հոգի և սեփական տեսակետը։ Իսկ մարդն ունի հոգի, սեփական կարծիք և արժեհամակարգ։ Մենք կարղանում ենք ցավակցել, խոսելիս` ընտրել ճիշտ բառեր և արձագանքել` ըստ ստեղծված իրավիակի։ Մենք ստեղծարար մտածողություն ունենք, այդ պատճառով էլ կարող ենք ղեկավարել մեքենաներին։

«Տեխնոլոգիաներից վախենալու պատճառ չկա։ Մարդիկ պետք է վստահ լինեն իրենց ուժերի։ Մարդիկ իմաստություն ունեն, ի տարբերություն մեքենաների»,–նշում է նա։

Խնդիրը նրանում է, որ մենք երիտասարդ սերունդներին ստիպում ենք գերազանցել տեխնոլոգիաներին այնտեղ, որտեղ պետք չէ, որովհետև դա անհնար է։ Փոխարենը, հարկավոր է զարգացնել երեխաների LQ–ն։

«Մենք պետք է մեծացնենք մեր երեխաներին շատ ստեղծարար, սովորեցնենք գեներացնել ինովացիոն գաղափարներ։ Այդ կերպով ապագայում մենք նրանց կապահովենք աշխատանքով»,– ասում է Ջեք Ման։

Նա վստահ է, որ կարիք չկա վախենալ արհեստական ինտելեկտից (AI), եթե մենք մանրակրկիտ պատրաստենք հաջորդ սերնդին։ Պատրաստել ասելով, գործարարը նկատի ունի հոգևոր արժեքները, վերլուծական կարողությունները և համակարգչային հմտությունները։