Տարվա թոփ–10 գադջեթները` ըստ Time-ի

Ճապոնական Nintendo ընկերության Switch խաղային սարքը գլխավորել է Time ամսագրի տարվա լավագույն նոր գադջեթների վարկանիշը։ Nintendo Switch–ը բաղկացած է դոկ-կայանից, պլանշետից և երկու մասի բաժանվող Joy-Con ջոյստիկից: Nintendo Switch-ը կարելի է օգտագործել որպես տնային խաղի կցորդ՝ այն դոկ-կայանի միջոցով միացնելով հեռուստացույցին:

Nintendo Switch-ը գերազանցել է iPhone X–ին, որը 2–րդ հորիզոնականում է։ Վարկանինշի հեղինակների  կարծիքով, թեև Apple-ի նորույթը թանկ է և բարդություններով ունի, այնուամենայնիվ նոր չափանիշ է սահմանել սմարթֆոնների շուկայում։

Microsoft Surface–ը եզրափակում է լավագույն եռյակը։ Թեթև և էլէգատ դիզանյով նոթբուքը Microsoft–ը ներկայացրել է այս տարվա մայիսին։

Լավագույն տասնյակում են ընդգրկվել նաև DJI Spark մինի–կվադրոկոպտերը, Samsung Galaxy S8–ը, Super Nintendo Entertainment System (SNES) Classic խաղային սարքը, 2–րդ սերնդի Amazon Echo ձայնային օգնականը, Xbox One X խաղային սարքը, Apple Watch 3 խելացի ժամացույցը և Sony Alpha A7R III տեսախցիկը։