Ինչպե՞ս անանուն նայել Instagram Stories-ը

Ինչպե՞ս անանուն նայել Instagram Stories-ը

Instagram Stories–ը սիրվել է և մեծ տարածում է գտել օգտատերերի շրջանում։ Այն թույլ է տալիս կիսվել առօրյայից որոշ հատվածներով, զարդարել դրանք սթիքերներով և իլյուստրացիաներով։ Ինչպես գիտեք Story–ի հեղինակը տեսնում է, թե ով է դիտել իր հրապարակումը։ Առաջարկում ենք փոքրիկ հնարք, որի միջոցով անանուն կարող եք դիտել Instagram Stories-ը։

Google Chrome-ի Chrome IG Story հավելվածը կօգնի թաքցնել ձեր ակտիվությունը: Միայն թե այս միջոցն աշխատում է միայն Instagram-ի web-տարբերակի համար։

Ահա թե ինչ է հարկավոր անել`

  • Բեռնե՛ք հավելվածը
  • Մուտք գործե՛ք  Instagram և բացե՛ք ձեր հաշիվը
  • Stories-ի ցանկի կողքին կավելանա աչքի նշան
  • Սեղմե՛ք այդ նշանի վրա, որից հետո կհայտնվի «Anonymous Viewing Enabled» արտահայտությունը։

Այս քայլերը կատարելուց հետո, կարող եք Instagram–ից օգտվել առանց հետքեր թողնելու։