Uber-ը թաքցրել է մասշտաբային հաքերային հարձակումը` վճարելով փրկագին հաքերներին

Uber-ը թաքցրել է մասշտաբային հաքերային հարձակումը` վճարելով փրկագին հաքերներին

Հաքերներին հաջողվել է կոտրել Uber–ի սերվերները և գողանալ 57 միլիոն օգտատիրոջ անձնական տվյալները` հեռախոսի համարներ, հասցեներ, անուններ և այլ տվյալներ, այդ թվում և վարորդների։ Ընկերությունն այս հարձակումը կոծկել է` հաքերներին վճարելով փրկագին, որը ձևակերպվել է որպես պարգրևատրում կիբերհարձակումների վտանգը կասեցնելու համար։ Սա գաղտնի է պահվել ավելի քան մեկ տարի։

Տրանսպորտային ընկերության հիմնադիր Թրևիս Կալանիկի սկանդալային հրաժարականից հետո, Uber-ը գլխավորող Դարա Խոսրովշահին (Dara Khosrowshahi) աշխատանքից հեռացրել է կիբերանվտանգության բաժնի պատասխանատու Ջո Սալիվանին և նրա օգնականներին, որոնք գաղտնի էին պահել հաքերային հարձակաման տեղեկատվությունը։ The New York Times-ի աղբյուրի տվյալներով` փրկագնի չափը կազմել է 100 հազար դոլար, իսկ գաղտնի պահելու հրահանգը հենց Թրևիս Կալանիկն է տվել։ Սակայն Bloomberg-ին Uber-ից հայտնել են, որ Կալանիկը եղելության մասին իմացել է հարձակումից մեկ ամիս անց։

Թրևիսը սա չի մեկնաբանել, իսկ Դարա Խոսրովշահին մեկանաբանել է այսպես. «Դրանից ոչինչ չպետք է լիներ, ես չեմ արդարանալու։ Մենք չենք փոխում մեր մոտեցումը բիզնեսին»։ Uber-ի ղեկավարությունը անկախ իրավաբանական ընկերությանը պատվիրել էր հետազոտել ըներության Սալավինի ղեկավարած անվտանգության բաժնի աշխատանքը։ Հենց այդ ուսումնասիրությունների արդյունքում էլ բացահայտվել է այս հաքերային հարձակումն ու դրա գաղտնի պահելու փաստը։

Այս բացահայտումը ընկերության կողմն է գրավել իրավապաշտպան մարմինների ուշադրությունը։ Հարձակումը թաքցնելու դետալներն սկսել է հետաքննել Նյու Յորքի դատախազությունը։ Բացի այդ էլ, տուժած հաճախորդներից մեկը դատական հայց է ներկայացրել Uber-ի դեմ` կորուստը փոխհատուցելու պահանջով։ Չի բացառվում, որ դատարան դիմած հաճախորդների թիվը կավելանա։