Տեսանյութերի ֆորմատը փոխարկող (կոնվերտացիա) լավագույն անվճար ծրագրերը

Տեսանյութերի ֆորմատը փոխարկող (կոնվերտացիա) լավագույն անվճար ծրագրերը

Ներկայացնում ենք 5 ծրագիր, որոնք կօգնեն հեշտորեն և առանց ժամանակ կորցնելու փոխարկել տեսանյութերի ֆորմատները։ Առաջարկվող web-ծառայությունները, Windows, macOS, Android և iOS  հարթակների համար նախատեսված ծրագրերն անվճար են։

Any Video Converter (AVC)

Հարթակները` Windows, macOS

Ֆորմատներ` MP4, MKV, VOB, WMV, 3GP, 3G2, M2TS, RMVB, AVI, MOV, MOD, MPEG, FLV, F4V, DVR-MS, DV, MXF, WEBM, HTML5 OGG, HTML5 MP4 և այլն։

Any Video–ում տեսանյութեր բեռնել հնարավոր է 3 տարբերակով` CD-ից կամ DVD–ից, համակարգչի հիշողության բազայից կամ էլ ինտերնետից։ Վերջինի համար ֆայլեր կարելի է բեռնել YouTube–ից, Facebook–ից, Vimeo–ից և այլ վիդեո ծառայություններից։

AVC–ն թույլ է տալիս փոխարկել տեսանյութից հատվածներ, ոչ միայն ամբողջությամբ, հնարավոր է կտրել ձայնը, դարձնել MP3 կամ այլ աուդիոֆորմատներով։

CloudConvert

Հարթակները` վեբ, iOS

Ֆորմատներ` 3G2, 3GP, AVI, FLV, M4V, MP4, DV, DVR, OGG, VOB, WMV, MOV, MKV, M2TS, MPG, MP3, WMA, AAC, AC3, FLAC, AIF։

CloudConvert–ը նույնպես հարուստ գործիքակազմ առաջարկող ծառայություն է։ Ի դեպ, այն աշխատում է ամպային համակարգում, այդ պատճառով էլ համակարգչում որևէ հավելյալ ծրագիր բեռնելու կարիք չի առաջանա։ Իսկ մոբայլ սարքավորման համար այնուամենայնիվ հարակավոր կլինի բեռնել iOS-ծրագիր, բայց փոխարկումը կիրականացվի առցանց։

CloudConvert–ը տեսանյութեր ընդունում է  Dropbox–ից, Google Drive–ից և այլ ամպային համակարգերից, համակարգչից նույնպես։ Սա նախորդի նման թույլ է տալիս կարգավորումներ անել նախքան փոխարկումը։ Սակայն այս տարբերակն ունի բացասական կողմ, անվճար տարբերակում կան որոշ սահամանափակումներ։ Ֆայլի ծավալը չպետք է գերազանցի 1Գբ–ն, իսկ տեսանյութի տևողությունը` 25 րոպեն։

OnlineVideoConverter

Հարթակները` վեբ

Ֆորմատներ` MP3, AAC, OGG, WMA, M4A, FLAC, WAV, MP4, AVI, MPG, MOV, MKV, FLV, WEBM և այլն։

Ընդունում է տեսանյութեր YouTube, Dailymotion, Vimeo և այլ վիդեո ծառայություններից։

OnlineVideoConverter–ն աշխատում է ամպում։ Սա, ի տարբերություն CloudConvert–ի, նախատեսված է YouTube–ից կամ այլ ինտերնետ վիդեո հարթակներից տեսանյութերի համար։ Օգտատերը տեսանյութը կարող է չբեռնել համակարգիչ, բավական է միայն համապատասխան տեղում հղումի ներմուծումը։

OnlineVideoConverter–ը նախորների նման չի առաջարկում բազմապիսի կարգավորումներ։

iConv

 

Հարթակները` iOS

Ֆորմատներ` GP, FLV, MP4, MOV, MKV, AVI, MPG, MPEG, MXF, MP3, AAC, WAV, AIFF, OPUS և այլն։

Այս հավելվածը նախատեսված է iOS հարթակից փոխակման համար։ Ի դեպ, այդ գործընթացը չի պահանջում համացանցի հետ պարտադիր կապ։ Ֆայլերը հավելվածում կարելի է ներմուծել ինչպես սարքավորման հիշողության բազայից, այնպես էլ այլ հավելվածներից և ամպային համակարգերից։

Կարող եք ընտրել փոխարկվող ֆայլի ֆորմատը, որակը, կադրերի հաճախականությունը և այլ կարգավորումներ սահմանել։ Այս հավելվածը նույնպես ունի որոշ սահմանափակումներ։ Մեկ ժամվա ընթացքում հնարավոր է փոխարկել միայն մեկ տեսանյութ։ Վճարովի տարբերակը գնելու պարագայում` կանհետանան սահմանափակումները և գովազդը։

Video Converter

Հարթակները` Android

Ֆորմատներ` AVI, MP4, MPEG, MOV, MKV, WMV, SWF, 3GP, WAV, MP3, AAC ; MKV, MP4, MP3, FLV, 3GP և այլն։

Video Converter–ը  նախատեսված է Android հարթակի համար։ Տեսանյութեր կարելի է ներբեռնել Android սարքի գրադարանից, աշխատում է օֆլայն ռեժիմում։ Սա, նախորդների նմանությամբ, նույնպես առաջարկում է որոշ կարգավորումներ, նաև տեսանյութերը փոխարկել MP3 ֆորմատի։

Video Converter–ում ներդրված է խմբագրիչ, որով կարելի է կտրել տեսանյութը, փոխել դրա արագությունը և այլն։ Բայց նշված գործառույթները հասանելի են միայն ծրագրի վճարովի տարբերակում։