Apple-ը ճկվող դիսփլեյով սմարթֆոն կթողարկի

Apple-ը ճկվող դիսփլեյով սմարթֆոն կթողարկի

Apple ընկերությունը պատենդավորել է իր մշակած ճկվող դիսփլեյի տեխնոլոգիան։ Այդպիսի դիսփլեյներ ներկայումս մշակում է ընկերության գլխավոր մրցակիցը` Samsung-ը։

Պատենդավորման հայտում Apple-ը նկարագրում է մի էլեկրոնային սարքավորում, որի դիսփլեյը կարելի է ծալել ինչպես գիրքը։ Այդպիսի սարքում կարելի է ներկառուցել LCD–ից և OLED–ից մինչև ապագայի microLED էկրան, որը դեռ մեծածավալ արտադրության դուրս չի եկել։

Նշենք, որ ճկվող դիսփլեյով սմարթֆոն արտադրելու  «խնձորային» ընկերության մտադրության մասին լուրերը սկսեցին շրջանառվել դեռևս մեկ տարի առաջ։

Թեգեր: Apple, iPhone, LSD, OLED, Samsung