Առաջին Seaside Startup Summit-ը կանցկացվի Ռաս ալ Խայմայում

Առաջին Seaside Startup Summit-ը կանցկացվի Ռաս ալ Խայմայում

Առաջին Seaside Startup Summit-ը կանցկացվի Արաբական Միացյալ Էմիրություններում` Ռաս ալ Խայմայում։ Startup Armenia հիմնադրամը կկազմակերպի Սամմիթը «RAK Incubation and Accelerator»-ի հետ` հոկտեբերին ստորագրված համագործակցության հուշագրի համաձայն։

«Սիսայդ Ստարտափ Սամմիթ ԱՄԷ․Ռաս ալ Խայմա»-ն կանցկացվի փետրվարի 11-15-ը Ալ-Մարջան կղզում։ Ստարտափները հայտեր կարող են ներկայացնել այստեղ, ներդրողները` այստեղ։

Սարտափների ընտրությունից հետո նշված չափանիշների համապատասխանող ստարտափները կստանան Սամմիթի հրավեր։ Կախված ստարտափի զարգացման փուլից և գործունեության ոլորտից ստարտափները կմասնակցեն իրենց համար նախատեսված մրցույթներին։ Բացի դրանից ստարտափների փիչինգի հնարավորություն կստանան հրեշտակ ներդրողների և վենչուրային ֆոնդերի առջև։

Սամմիթի մասնակիցների թիվը կհասնի 400-500-ի, ինչպես նաև կհյուրընկալվեն 1200-1500 հյուրեր։ Սամմիթին կմասնակցի մինչև 50 ստարտափ, իսկ նախատեսված մրցանակային ֆոնդը 30,000 ԱՄՆ դոլար է, որը կարող է ավելանալ կորպորատիվ մրցույթների քանակից կախված։

Seaside Startup Summit–ը ոչ ֆորմալ վրանային բիզնես ֆորում է։ Սամմիթի ընթացքում մասնակիցները կենցաղ են կիսում, գիտելիք ստանում, մրցում և լավ ժամանակ անցկացնում։