Էլեկտրոնային գրքերի ֆորմատները փոխող 3 անվճար կայք

Տարածված FB2 գրքերի ֆորմատը ոչ բոլոր սարքերով է հնարավոր բացել, այդ թվում և iPhone-ով և iPad–ով։ Այդ գադջեթներին ավելի համապատասխան է EPUB ֆորմատը։ Ներկայացնում ենք 3 անվճար միջոց, որոնք կլուծեն այդ խնդիրը և կխուսափեք անհամապատասխանություններից։

fb2epub 

Այս ռեսուրսը մինիմալիստական փոխարկիչ է FB2–ից դեպի EPUB, այն ունի պարզ կառուցվածք։ Այն ընդունում է ֆայլերը համակարգչից և մշակում է դրանք առանձին–առանձին։ Որպեսզի փոխեք գրքի ֆայլի ֆորմատը fb2epub–ի միջոցով, ապա սեղմեք թղթապանակի նշանի վրա և համակարգչի գրադարանից ընտրեք FB2 ֆայլը և սեղմեք փոխարկելու հրահանգը։ Գործընթացի ավարտից հետո հնարավորություն կունենաք ներբեռնել նոր ֆորմատով գիրքը։

To ePUB

To EPUB-ը, համեմատած առաջինի, ավելի առաջադեմ ծառայություն է։ Այն աշխատում է FB2, PDF, DOC, TXT, MOBI և մի շարք այլ ֆորմատների հետ։ Այստեղ ֆայլերը պետք է բեռնել համակարգչից։ Կարող եք ավելացնել միանգամից մի քանի գրքեր (մինչև 20 ֆայլ) և ծառայությունը հերթականությամբ կմշակի դրանք։

Կոնվերտացիայի համար անհրաժեշտ է ցանկից ընտրել համապատասխան ֆորմատը, սեղմել «բեռնել», այնուհետև մկնիկի օգնությամբ ֆայլը գցել FB2–ի համար նախատեսված հատվածում։ Մնում է սպասել ավարտին և ներբեռնել։ Եթե միաժամանակ մի քանի ֆայլի ֆորմատ եք փոխարկել, ապա կարող եք սեղմել «Ներբեռնել բոլորը»։

Convertio

Եվս մեկ միջոց։ Այս ծառայությունն ընդունում է FB2, MOBI, TCR, AZW3, SNB, PDB, RB, LRF ֆորմատներ և փոխարկում է դրանք EPUB և այլ ֆորմատների։ Բեռնել ֆայլերը հնարավոր է ինչպես համակարգչից, այնպես էլ Dropbox և Google Drive ամպային ծառայություններից, ինչպես նաև այլ կայքերի ուղիղ հղումով։ Այստեղ նույնպես կարելի է միաժամանակ մի քանի ֆայլ փոխարկել։ Ավարտուն ֆայլերը հնարավոր է ներբեռնել համակարգիչ կամ էլ պահպանել ամպային պահոցներում։ Փոխարկման գործընթացը կատարվում է նախորդների նմանությամբ։