Անվճար դարձած iOS-հավելվածներ (նոյեմբերի 25)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Say&Go Voice Notes

Գինը՝ 2.99$ – անվճար

Եթե արագ մտքեր են առաջանում, որոնք պետք է հիշել օրվա ընթացքում, ապա այս հավելվածը կօգնի արագ ձայնագրել դրանք և հետո կհիշեցնի: Ձայնային նոթերով կարող եք նաև կիսվել:

sayandgo sayandgo1 sayandgo2

Game of Dragons HD (Full)

Գինը՝ 6.99$ – անվճար

Այս խաղում պետք է օգնել այքայադստերը` պահպանել հոր թագավորությունը: Նրա հայրն ապրում է առեղծվածներով և դրակոններով լի երկրում, հենց այստեղ էլ սկսվում են խաղի փորձությունները:

Sweet Factory

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս խաղում պետք է աշխատեցնել քաղցրավենիքի գործարանը: Հեշտ ու հետաքրքիր առաջադրանքներով խաղ է:

Step Out! Smart Alarm Clock

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա խելացի զարթուցիչ է, որը թույլ չի տա զանգը հնչելուց հետո քնով անցնել։ Այն առաջադրանքներ է տալիս, որոնք պետք է անպայման լուծել, որպեսզի զանգի ձայնն անջատվի։

Geekbench 4

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս հավելվածը նրանց համար է, ովքեր ցանկանում են հետևել սմարթֆոնի պրոցեսորի աշխատանքին, տեղեկանալ հիշողության զբաղվածության մասին և ստանալ այլ տեխնիկական տվյալներ։

Thinkrolls

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա երեխաների համար նախատեսված փազլ խաղ է, որտեղ պետք է օգնել անիմացիոն կերպերներին լուծել ճանապարհին հանդիպող գլուխկոտրուկները։