Windows-ի դեսքթոփի ամենահայտնի նկարի հեղինակը նոր շարք է ներկայացրել սմարթֆոնների համար

Windows-ի ամենահայտնի տեսարանի հեղինակը Չարլզ Օ`Ռիերը նոր շարք է թողարկել սմարթֆոնների համար։ Նրա նկարը դարձել է աշխարհում ամենադիտվածը։ Windows XP-ի դեսքթոփի հայտնի ետնապատկերի հեղինակը, Lufthansa ավիաընկերության պատվերով, ֆոտոշարք է իրականացրել սմարթֆոնների ֆոնային պատկերներ ստեղծելու նպատակով։

«Սմարթֆոնները գլխավոր տեղ են զբաղեցնում աշխարհում, որտեղ կարելի է տեսնել նոր հետաքրքիր լուսանկար, և ուրախ եմ դրա մասը դառնալու համար»,- ասել է նա:

 

Տեսանյութում նա պատմում է իր հայտնի բնապատկերի ստեղծման մասին, 1996թ. ճիշտ պահին որսացել է վայրկյանը և մնացել պատմության մեջ։ Ըստ նրա` բնության գեղեցիկ տեսարաններ ստանալու համար լուսանկարիչներին անհրաժեշտ է անսահման համբերություն, քանի որ այն ինչ կատարվում է տեսախցիկի առջև մարդը չի կառավարում։