Անվճար դարձած iOS-հավելվածներ (նոյեմբերի 27)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Pool Break 3D Billiards 8 Ball, 9 Ball, Snooker

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա 3D բիլիարդ խաղ է: Այստեղ հնարավոր է խաղալ նաև արհեստական ինտելեկտով օժտված հակառակորդի դեմ, օնլայն ընկերների հետ, կամ էլ այլ խաղացողների հետ:

LEDit 

Գինը՝ 2.99$ – անվճար

Սա զվարճալի հավելված է, որտեղ կարող եք գրել արտահայտություններ, ներմուծել ցանկացած տեքստ և դրանք էկրանին կպատկերվեն վազող տողով։

Bertram Fiddle: Episode 1: A Dreadly Business 

Գինը՝ 2.99$ – անվճար

Սա արկածային խաղ է, որտեղ պետք է բացահայտել մարդասպաանության գաղտնիքները։ Խաղը հագեցած է հումորային տարրերով։

Fun on the Farm

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս խաղում ստանում եք միանգամից 5 տարբեր խաղեր խաղալու հնարավորություն` դոմինո, լոտո, օդային հոքեյ, զառ և գունային փազլ: Բոլոր խաղերը նախատեսված են 2 հոգով խաղալու համար, այնպես որ կարող եք հետաքրքիր ժամանակ անցկացնել ընկերների հետ:

Playroom: 10 educational games for kids & toddlers 

Գինը՝ 2.99$ – անվճար

Սա նախադպրոցական տարիքի երեխաների համար նախատեսված ուսուցողական խաղ է։ Այստեղ նրանք կգտնեն 5 տարբեր խաղեր Մաքս անունով կատվի հետ։

Magic  Sorter

Գինը՝ 2.99$ – անվճար

1-3 տարեկան երեխաների համար նախատեսված ուսուցողական խաղ է: Թվով 10 խաղերի միջոցով երեխան կարող է սովորել հաշվել, տարբերել գույները և ձեռք բերել այլ տարրական գիտելիքներ:

magic magic1

Pro Keyboard with PC layout

Գինը` 3.99$ – անվճար

Սա նախատեսված է iPad-ով աշխատանքը դյուրին դարձնելու համար: Ֆունկցիոնալ ստեղնաշարը կհեշտացնի տեքստեր հավաքելը: