Գիտնականները պարզել են, որ նոթբուքերը լեկցիայի ժամանակ վնասում են ուսանողներին

Համալսարաններում լեկցիաների և դասերի ընթացքում նոթբուքերն արդեն անբաժանելի մաս են դարձել։ Գադջեթները թույլ են տալիս գրել ինֆորմացիան ավելի արագ, կարդալ էլեկտրոնային կոնսպեկտները, փոխանակվել ֆայլերով և այլն։ Սակայն մի շարք ժամանակակից հետազոտություններ ցույց են տալիս, որ նորթբուքերը ամենևին էլ չեն օգնում տեղեկատվությունն արագ ընկալելու հարցում, հակառակը` վնասում են։

Վերջերս Փրինսթոնի համալսարանի գիտնականներն էքպերիմենտ են անցկացրել`  խնդրելով ուսանողների մի մասին նշումներն ու գրառումներն անել թուղթ ու գրիչով, իսկ մյուս մասին` նոթբուքով։

Պարզվել է, որ նրանք, ովքեր լեկցիայի ընթացքում օգտվել են թուղթ ու գրիչից ավելի լավ են յուրացրել նյութը։ Հետազոտողները ենթադրում են, որ նրանք, ովքեր ստիպված են եղել թղթի վրա նշումներ անել, ինֆորմացիան մշակել են մտքում և ավելի կրճատ գրել, իսկ նոթբուքով աշխատողները տեքստը գրել են բառացի։

Մեկ այլ էքսպերիմենտ էլ անցկացրել են Մաքմասթեր համալսարանում. այստեղ նոթբուքով ուսանողներին խնդրել են դասի ընթացքում շեղվել լեկցիայի թեմայից և օրինակ ծանոթանալ օրվա լրահոսին։ Պարզվել է, որ նոթբուքով և նրանց կողքին նստողներն ավելի վատ են կենտրոնանում և կարող են մտապահել ավելի քիչ ինֆորմացիա, քան առանց գադջեթների ուսանողները։

The Verge-ի հաղորդմամբ` նոթբուքերի և այլ սարքերի հասցրած վնասը հաստատում է նաև ԱՄՆ–ի Ռազմական ակադեմիայում անցկացրած հետազոտությունը: Իսկ ցանկացած սարքի կիրառումը դասի ընթացքում արգելված կուրսերում առաջադիմությունն առավել բարձր է եղել։