Instagram-ը փորձարկում է մի շարք նոր գործառույթներ

Instagram-ում մի շարք գործառույթներ է փորձարկում։ Դրանցից գլխավորը ReGram ֆունկցիան է, որը կիսվելու (share) անալոգն է։ Ներկայումս Instagram-ում այդ գործողությունը կատարելու համար անհրաժեշտ է օգտագործել կողմնակի հավելվածներ, ReGram-ը կփոխարինի այդ ծրագրերին։

The Next Web-ի հաղորդմամբ` Instagram-ում առաջիկայում կավելանա նաև կարևոր հաղորդագրությունները զրույցի վերևում կցելու հնարավորությունը։ Մի քանի նորույթ էլ կտեսնենք Instagram Stories-ում` կներդրվեն անիմացիոն GIF-սթիքերներ, ինչպես նաև Stories-ը արխիվացնելու երկար սպասված գործառույթը։