Բիթքոինի արժեքը հատել է $10,000-ի սահմանը

Բիթքոինի արժեքը հատել է $10,000-ի սահմանը

Մեկ բիթքոինի (BTC) արժեքը հատել է  10,000 դոլարի սահմանը։ 2 տարի առաջ  դրա արժեքը չէր գերազանցում 400 դոլարը։ Բացատրում ենք` ի՞նչ է բիթքոինը, ինչու է դրա շուրջ այդքան աղմուկ բարձրանում, այս հոդվածը ձեզ կօգնի գլուխ հանել: 

Ի՞նչ է բիթքոինը

Բիթքոինը՝ թվային արժույթ է, որը պաշտպանվում է կրիպտոգրաֆիկական տեխնոլոգիաներով: Այն գոյություն ունի վիրտուալ կերպով, ֆիզիկական դրամական միավոր որպես այդպիսին չունի:

Բիթքոինի կոնցեպտը ներկայացվել է Սատոշի Նակամոտոյի կողմից, որի ինքնությունը մինչ այժմ հստակ բացահայտված չէ. այս անունով գուցե անհատ կամ էլ մարդկանց խումբ է ներկայանում: Ապակենտրոնացված վճարային համակարգի կոնցեպցիան Նակամոտոն առաջ է քաշել 2008թ. հոկտեմբերի 31-ին:

Դրա հիմնական սկզբունքներն են՝ բոլոր մասնակիցների գաղտնիությունը, զեղծարարությունից պաշտպանությունը և վերահսկող մարմիններից անկախությունը:

Բիթքոինի ցանցը կազմված է իրար միացած տրանզակցիաների բլոկներից: Յուրաքանչյուր հաջորդող բլոկ նախորդի մասին ինֆորմացիա է պարունակում, այնպես որ հնարավոր է դրանք կապել մեկը մյուսի հետ մեկ շղթայով և ստանալ տեղեկություն նախկինում կատարված բոլոր տրանզակցիաների մասին (բացի բիթքոինների տերերի մասին ինֆորմացիայից): Նոր բլոկ ստեղծելու ընթացքը կոչվում է մայնինգ: Որպեսզի ցանցում հայտնվի հերթական բլոկը, անհրաժեշտ է դրա համար գեներացնել կրիպտոգրաֆիկական ստորագրություն, որպես պարգև կստանաք նոր բիթքոին: Ի դեպ, այս գործընթացը սահմանափակ է: Հայտնի է, որ ընդհանուր առմամբ հնարավոր է ստեղծել 21 միլիոն բիթքոինից ոչ ավել:

Սկզբնական շրջանում նոր բլոկ ստեղծելը եղել է համեմատաբար հեշտ, դրանից կարող էր գլուխ հանել մեկ մայներ: Ժամանակի հետ գործընթացը բարդացավ և պահանջվեց ավելի մեծ տեխնիկական հզորություններ, այդ պատճառով էլ մայներները սկսեցին միավորվել և վաստակել նոր բիթքոիններ համատեղ ուժերով:

Ինչու՞ է անհրաժեշտ կրիպտոարժույթը

Այս հարցի պատասխանը պարզ է: Այն պատճառով ինչի համար անհրաժեշտ է սովորական գումարը: Կրիպտոարժույթն ունի մի քանի առավելություն: Առաջին հերթին չի սպառնում ինֆլյացիան: Մեկ այլ առավելություն՝ ապակենտրոնացածվածությունն է: Չկա կենտրոն, որը կառավարում է համակարգը, հետևաբար նաև համակարգին չի սպառնում աշխատունակության խաթարում: Արժույթի տարածման հարկադրված սահմանափակումը ծայրաստիճան դժվար է: Ցանցը կառավարվում է ամբողջ աշխարհի օգտատերերի կողմից:

Հաջորդ առավելությունը՝ գաղտնիությունն է: Հնարավոր է հետևել և տեսնել, թե որքան բիթքոին մի դրամապանակից փոխանցվեց մյուսին, սակայն իմանալ՝ հատկապես ով է հանդիսանում դրամապանակի տերը, այնքան էլ դյուրին չէ: Բիթքոինների հաշիվ կարող է բացել յուրաքանչյուր օգտատեր, դրա համար պետք է համապատասխան ծրագրային ապահովում և Ցանցի հասանելիություն:

Կրիպտոդրամապանակ ստեղծելու համար կարելի է վստահել Blockchain ծառայությանը: Գրանցման գործընթացը կխլի հաշված րոպեներ, հարկավոր է մուտքագրել էլ. հասցեն և մտածել ապահով գաղտնաբառ: Հավելյալ անվտանգության համար կարող եք դրամապանակը կապել հեռախոսի համարին և ակտիվացնել կրկնակի հաստատման համակարգը:

Հնարավո՞ր է գնումներ կատարել բիթքոիններով

Իհարկե, հնարավոր է: Տարօրինակ կարող է թվալ, որ գումարը, որն, ըստ էության, գոյություն չունի (համենայնդեպս այն ձեռքում չես կարող պահել), օժտված է գնողունակությամբ, բայց փաստ է, որ այն հնարավոր է փոխանակել սպրանքի կամ ծառայության դիմաց, ճիշտ այնպես, ինչպես թղթադրամները: Բիթքոինները կարելի է փոխարկել այլ արժույթի՝ եվրոյի կամ էլ դոլարի՝ ըստ ցանկության: Մի շարք երկրներում բիթքոիններով հնարավոր է ձեռք բերել ավիատոմսեր, գադջեթներ, վճարել կոմունալ ծառայությունները կամ էլ փաբում խմիչքի համար: Բիթքոիններով վճարումն ընդունում է նույնիսկ Microsoft ընկերությունը:

Զավեշտալի պատմություն. 2013թ. բիթքոինների վերաբերյալ ֆորումներից մեկի ընթացքում օգտատերերից մեկն առաջարկեց իր 10 հազար բիթքոինները փոխանակել մի քանի պիցցայի հետ: Այդ ժամանակ այս գործարքը բավականին ձեռնտու էր, կարելի է ենթադրել միայն, թե հիմա ինչ վիճակում է այդ օգտատերը:

Վերջին շրջանում բիթքոինի կուրսը վստահորեն աճում է: Ամենաեկամտաբեր ներդրումները կապված են մեծ ռիսկերի հետ: