Huawei-ն ցուցադրել է նոր տեխնոլոգիա, որը գերազանցում է iPhone X-ի Face ID-ին և անիմոջիներին

Huawei ընկերությունը ներկայացրել է նոր տեխնոլոգիա, որը գերազանցում է Apple–ի մշակած Face ID-ն և թույլ է տալիս անիմոջիները ավելի «կենդանի» դարձնել։ Չինաստանում կայացած պրեզենտացիայի ժամանակ Huawei-ն ցուցադրել է դիմագծերի նույնականացման սեփական համակարգը, որն աշխատում է ճիշտ նույն սկզբունքով, ինչ iPhone X-ում ներկառուցված Face ID–ին։

Այն ստեղծում է օգտատիրոջ դեմքի եռաչափ մոդելը՝  VSCEL լազերի օգնությամբ պրոյեկտելով 300 հազար անտեսանելի կետից բաղկացած ցանց դրա վրա, որը 10 անգամ ավելի շատ է, քան Apple-ի անալոգային համակարգում։ Դեմքի եռափափ մոդելը պահպանելու առաջին փորձը տևում է 10 վայրկյան, իսկ նույնականացումը` 0,4 վրկ.։ Նշված տեխնոլոգիան կարելի է օգտագործել նաև այլ առարկաների 3D մոդելերը ստանալու համար։

Ավելի դետալային սկանավորումը թույլ է տալիս ավելի ճշգրիտ կարդալ դեմքի միմիկան, որը բարելավում է Animoji՝ կենդանի էմոջիներ ստեղծելու ֆունկցիան։ Huawei–ն հայտարարել է, որ նույնիսկ այս հարցում է գերազանցել «խնձորային» ընկերությանը` անիմոջիները դարձնելով ավելի բնական և կենդանի, հնարավոր է նաև ֆիքսել լեզվի շարժումը և փոխանցել էմոջիներին։

Նշենք, որ Huawei ընկերության մշակած համակարգը դեռևս ոչ մի սմարթֆոնում չի ներկառուցվել։ Համակարգի թողարկմանը պետք է սպասել հաջորդ տարի։ Ամենայն հավանականությամբ, դեբյուտը նախատեսվում է Huawei P11 սմարթֆոնի հետ, որի անոնսը նախատեսվում է փետրվարին կամ մարտին։

Կարդացե՛ք նաև`