Ապագայի 15 տեխնոլոգիա, որ շուտով մեր կյանքի անբաժանելի մասը կդառնան

Ռոբոտներ, արհեստական բանականություն, նեյրոցանցեր և այլ ֆանտաստիկ տեխնոլոգիաներ, որոնք մոտ ապագայում մեր կյանքի անբաժանելի մասը կդառնան։

Խելացի ակնոց

Google Glass խելացի ակնոցը թողարկվել է դեռրս 2014–ին։ Միակ պատճառը, որ այս տեխնոլոգիան մեծ տարածում չգտավ բարձր գինն էր։ 15000 դոլար արժողությամբ Google-ի ակնոցը գուցե մեծ հաջողություն չունեցավ, բայց խելացի ակնոցները մոտ ապագայում կարող են թրենդային դառնալ, քանի որ մի շարք տեխնոլոգիական ընկերություններ, այդ թվում Microsoft–ը, Sony–ն աշխատում են նոր խելացի ակնոցների վրա։ Սա նշանակում է` նոր առաջարկներ կլինեն շուկայում և գուցե դառնան կիրառելի շատերի համար։

Smart Data

Ժամանակակից տեխնոլոգիաների գլխավոր խնդիրը ավտոմատացումն է։ Թեև մեր օրերում գործընթացների մեծ մասն ավտոմատացված է,  այնուամենայնիվ կան գործողություններ, որոնք մենք կատարում ենք ձեռքով։ Օրինակ, սմարթֆոնում կոնտակտներ ավելացնելը։ Հնարավոր է, որ շուտով դա էլ չեք անի։  RelateIQ ընկերությունն արդեն աշխատում  է այդ ուղղությամբ և մշակում է նոր տեխնոլոգիա, որը կոնտակտները կգրանցի` հիմնվելով ձեր կոնտակտների ընթացիկ ցանկի, էլ փոստի, հաղորդագրությունների վրա։ Արդյունքում ձեզնից կպահանջվի միայն արտաբերել տվյալ մարդու անունը և ինֆորմացիան կհայտնվի սմարթֆոնում։

Կրելի էլեկտրոնիկա

Խելացի ակնոցները և ժամացույցները մեզ կապում են արտաքին աշխարհի հետ։ Բայց կան տեխնոլոգիաներ, որոնք կապում են մեզ հենց մեր մարմնի հետ։ Այդպիսի տեխնոլոգիաների վրա աշխատում են հսկայական գիտական ինստիտուտներ ու ձեռնարկություններ։ Խոսքը` սրտային անբավարարության հաճախականությունը չափող սարքերի,  արյան մեջ շաքարի աստիճանին հետևող լինզաների և NFC տեխնոոգիայով օժտված տատուների մասին է։

Թվարկված գադջեթները շուտով կհամալրեն շուկան։ Իրական ժամանակում մարդու օրգանիզմի վերաբերյալ կարևոր ինֆորմացիա հավաքող նմանատիպ իմպլանտներն այլևս չեն զարմացնի։

 Խելացի տուն

Սառնարանը հաղորդում է, որ մթերքներն են վերջանում, իսկ ջեռոցը հնարավոր կլինի կառավարել սմարթֆոնի միջոցով և օրինակ կտաքացնի ուտելիքը մինչ կհասնեք տուն։ Հայելին օգնում է աղջիկներին դիմահարդարվել, իսկ լուսամուտները հուշում են` ինչ հագնել` հաշվի առնելով եղանակը: Բարի գալուստ ապագայի տուն: Սա արդեն իրականություն է։

Վիրտուալ իրականություն (VR)

Խաղային ընկերությունները և ծրագրավորողները հսկայական բյուջե են տրամադրում VR տեխնոլոգիաների զարգացմանը` մարդկանց նոր և հնարավորինս իրական զգացողություններ պարգևելու համար։ Առաջիկայում մենք կկարողանանք մեկ ակնթարթում հայտնվել մոլորակի ցանկացած կետում` առանց տանից դուրս գալու։

Հոլոգրաֆիկ պատկերներ

Հիշու՞մ եք «Աստղային պատերազմներից» հոլոգրաֆիկ ինտերֆեյսերը, այժմ նմանատիպ տեխնոլոգիան այլևս ֆանտաստիկայի ժանրից չէ։  Հոլոգրաֆիկ պրոեկցիայի կիրառումը ներառում է ոչ միայն խաղային աշխարհն ու մեդիաոլորտը, այլ նաև բժշկության։ Օրինակ` կոնտակտային լինզաները, որոնք պատկերը հաղորդում են աչքի ցանցաթաղանթի վրա։ Այսպիսով, տեսողության խնդիրներ ունեցող մարդիկ կարող են ավելի լավ տեսնել` առանց վիրահատական միջամտության։

Նեյրոինտերֆեյս

Նեյրոինտերֆեսի տեխնոլոգիան հաջողությամբ գործածվում է բժշկության ասպարեզում։ Կավդրիպլեգիայով` ամբողջովին պարալիզացված, հիվանդները կարող են մտքերն արտահայտել նեյրոինտերֆեյսի միջոցով` օգտագործելով համակարգիչը։

Իհարկե այս տեխնոլոգիան կատարյալ չէ, բայց զարգացնելու դեպքում պարալիզացված մարդը կարող է ինտեգրվել հասարակությունում և ապրել լիարժեք կյանքով։

Ունիվերսալ ծառայություններ

Համացանցի գլոբալիզացիան հասել է անհավանական մասշտաբների։ Ինտերնետին միանալ գործնականում կարելի է մոլորակի գրեթե ցանկացած կետից, իսկ Էլոն Մասկի ներկայացրած նախագծի հաջողության դեպքում` ինտերները հասանելի կլինի ամենուր։

Զարմանալի չէ, որ Uber-ի նման ծառայություններ են հայտնվում։ Վերջերս Uber-ը սկսել է նաև սնունդ առաքել։ Այսպիսի ունիվերսալ ծառայությունների թիվը միանշանակ կաճի։

Թվային դիստրիբուցիա

Աշխարհն արագ տեմպերով փոխվում է։ 15 տարի առաջ պատկերացնելը դժվար էր, որ այլևս պետք չեն լինի երաժշտական, ֆիլմերի և խաղերի սկավառակները։ Փոխարենը հիմա կան օնլայն–կինոթատրոններ, Steam և դրա նման ծառայություններ։

Սիրելի երգչի նոր ալբոմը գնելու փոխարեն` ավելի հեշտ է բաժանորդագրվել նրա ալիքին որևէ երաժշտական ծառայությունում և հասանելիություն ստանալ ամբողջ դիսկոգրաֆիային։ Թեև թվային դիստրիբուցիան չի հասել իր զարգացման գագաթնակետին, բայց մարդիկ աստիճանաբար հրաժարվում են ֆիզիկական կրիչներ պահել իրենց մոտ։

 Ռոբոտներ

Վերջին 10 տարիների ընթացքում ռոբոտաշինությունը նկատելի առաջընթաց է ապրել։ Իհարկե տերմինատորների հայտնվելուն ևս մեկ տասնյամակ հարկավոր կլինի, բայց մարդանման, բազմաֆունկցիոնալ հաջողված ռոբոտներ կան, որոնք օրեցօր նոր կարողություններ են ձեռք բերում։ Վառ օրինակներ են` հայտնի Սոֆյա ռոբոտը կամ էլ Boston Dynamics-ի հումանոիդ ռոբոտը։

Կենսավառելիք և վերականգնվող էներգիայի աղբյուրներ

Հայաստանում արդեն տեղադրվում են արևային պանելներ, վերականգնվող էներգիայի աղբյուրները գործածվում են։ Ըստ փորձագետների կանխատեսումների` առաջիկա 30 տարիների ընթացքում մենք ամբողջությամբ կանցնենք վերականգնվող էներգիայի օգտագործմանը։ Նավթն ու գազը ինչ–որ ժամանակ անց կարող են սպառվել, իսկ արեգակնային և հողմային էներգիան` ոչ։ Բացի այդ, արևային մարտկոցներն էկոլոգիապես ավելի մաքուր են։

Անլար լիցքավորում

Սարքավորումների ու էլեկտրոնիկայի զարգացմանն համընթաց, ավելի մեծ էներգիա է պահանջվում, այդ պատճառով էլ հարկավոր է ապահովել էներգիայի անլար փոխանցում։ Սմարթֆոնի անլար լիցքավորումը դեռ սկիզբն է։

Իսրայելում արդեն թեստավորում են էլեկտրամեքենան ընթացքի ժամանակ լիցքավորող ճանապարհ։ Apple-ն այս տարի պատենդավորել է նոր տեխնոլոգիա, որը թույլ է տալիս լիցքավորել սմարթֆոնը WiFi-ով։ Եթե ինժեներները չեն կարող ստեղծել բավականին ընդարձակ մարտկոցներ, ապա ստիպված պետք է այնպես անել, որ մարտկոցներն ընդհանրապես չլիցքաթափվեն։

5G ինտերնետ

Մշտապես աճող ինտերնետ թրաֆիքը նոր տեմպ է հաղորդում նաև մոբայլ ցանցերին։ Մեսենջերները, տեսազանգերը, 4K–տեսանյութերը և սթրիմինգային ծառայությունները պահանջում են տվյալների փոխանցման տեխնոլոգիաների նոր մակարդակ, այնպես որ 5G-ինտերնետը իրականություն կդառնա մոտ ապագայում։

Արհեստական բանականություն

Կատարյալ արհեստական բանականություն (AI) ստեղծելը ժամանակի հարց է։ Այն շրջադարձային կլինի մարդկության քաղաքակրթության զարգացման համար։ Իրականում արհեստական ինտելեկտը անհասանելի մի բան չէ, հատկապես եթե հաշվի առնենք նեյրոցանցերի զարգացումը։ Մեքենայական ուսուցումը (Machine learning) արդեն իսկ հաասել է բարձր մակարդակի և ունակ է շատ գործողությունների, այդ թվում են սցենար, գրքեր, երգեր գրելը։

Արհեստական ինտելեկտի նկատմամաբ ոչ միանշանակ վերաբերմունք է ձևավորված։ Շատերը կարծում են, որ սա կործանարար կլինի մարդկության համար։

Գրաֆեն

2004թ. թողարկվել է գրաֆենի առաջին թիթեղը։ Գիտնականները փորձում են այս նյութը մասայական արտդրության հանել։

Գրաֆենը ունիվերսալ նյութ է, որն օժտված է բացառիկ հնարավորություններով։ Այն կարելի է օգտագործել կյանքի գրեթե բոլոր ոլորտներում։ Տվյալների արագ փոխանցում, ջրի մաքրման ֆիլտր,  սմարթֆոնի չկոտրվող կորպուս. այս ամենը կարելի է ստանալ գրաֆենով։ Գրաֆենի մասայական արտադրությունը կարող է հանգեցնել արդյունաբերական հեղափոխության։