Google Play-ը PicsArt Animator-ը ճանաչել է տարվա լավագույն ժամանցային հավելված

Google Play-ը PicsArt Animator-ը ճանաչել է տարվա լավագույն ժամանցային հավելված

Google–ը հայկական PicsArt Animator հավելվածը ճանաչել է տարվա լավագույն ժամանցային հավելված։  Հավելվածը տրամադրում է համապատասխան գործիքակազմ անիմացիա և մուլտեր ստեղծելու համար, նաև անիմացիոն սթիքերներ, նկարչական գործիքներ, նույնիսկ կարելի է ստեղծել սեփական կերպարով անիմացիոն էմոջիներ։ Google-ի նկարագրությամբ «այս հաելվածը ժամանակ սպանելու համար չէ»։

Նշենք, որ PicsArt-ի ամսական ակտիվ օգտատերերի թիվը հասել է 100 միլիոնի: PicsArt-ը բազմիցս ստացել է միլիոնավոր դոլարների ներդրումներ, ինչպես նաև ընդգրկվել  է տարվա լավագույն բջջային հավելվածների վարկանիշերում։ Այն աշխատում է iOSAndroid և Windows օպերացիոն համակարգերում, հասանելի է 30 լեզուներով և արտադրված է Հայաստանում:

Google Play-ի ամենաժամացային հավելվածների ցանկում ընդրգրկվել են նաև գունազարդման InColor–ը, HOOKED – Chat Stories–ը, Adobe Photoshop Sketch–ը և մեդիատացիոն Intimind հավելվածները։