Apple-ը ժամանակից շուտ է թարմացրել iOS–ը, որպեսզի ուղղի նոր սխալը

Apple ընկերությունը թողարկել է iOS օպերացիոն համակարգի թարմացումը նախատեսված ժամանակից շուտ։ iOS 11.2 տարբերակում ուղղվել է խոտանը, որի պատճառով բազմաթիվ օգտատերերի սարքերը դեկտոմբերի 2–ին 00։15 սկսել են կամայականորեն անջատվել և վերագործարկվել։ Խոտանը կապվա է եղել այն հավելվածների աշխատանքի հետ, որոնք պարբերաբար ծանուցումներ են ուղարկում օգտատերերին։

The Verge–ի փոխանցմամբ` iOS ՕՀ–ի թարմացումները սովորաբար թողարկվում են երեքշաբթի օրերին, հետևաբար ժամանակից շուտ` շաբաթ օրվա ընթացքում, թողարկումը կապված է եղել խնդրի անհապաղ լուծման հետ։

iOS 11.2–ի կաևոր նորույթների շարքում առանձնանում է iPhone X–ի և iPhone 8–ի անլար լիցքավորման հնարավորությունը, որն ավելի արագ կլիցքավորի սմարթֆոնը։ Բացի այդ էլ, ԱՄՆ–ում կակտիվանա Apple Pay Cash գումարի փոխանցման ծառայությունը։