Sahadowmatic-ն ընդգրկվել է Google Play-ի տարվա լավագույն ինովացիոն խաղերի ցանկում

Հայկական Shadowmatic-ը հայտնվել է Google Play-ի 2017թ. լավագույն խաղերի ցանկում։ Այն դարձել է տարվա ամենաինովացիոն խաղերից մեկը։ Ի դեպ, Triada Studio-ն Android օգտատերերի համար խաղը թողարկել է այս տարվա մարտին։  Շատ կարճ ժամանակում աշխարհում մեծ տարածում գտած Shadowmatic-ը մինչ այդ հասանելի էր միայն iOS օպերացիոն համակարգի համար:

Shadowmatic-ը թողարկվել է 2015-ի հունվարին, 2016-ի մարտին խաղը International Mobile Gaming Awards (IMGA) միջազգային մրցանակաբաշխությանը ճանաչվեց հաղթող երկու անվանակարգերում, իսկ 2015թ. հունիսին արժանացավ Apple Design Award (ADA) մրցանակի:

Խաղի ստեղծման, անցած ճանապարհի, երկրպագուների սպառնալիքների մասին ittrend.am-ի զրույցը  Triada Studio-ի տեխնիկական տնօրեն Բագրատ Դաբաղյանի հետ կարող եք կարդալ այստեղ: