Google-ը ներկայացրել է «խելացի» թխվածքաբլիթ, որը ստեղծել է արհեստական ինտելեկտը

Google-ը ներկայացրել է «խելացի» թխվածքաբլիթ, որը ստեղծել է արհեստական ինտելեկտը

Google-ը ներկայացրել է «խելացի» թխվածքաբլիթ, որը ստեղծել է արհեստական բանականությունը։ Խոշոր ընկերություններն օր–օրի նոր ոլորտներ են փնտրում արհեստական ինտելեկտի կիրառման և զարգացման համար։ Goolge-ը փորձել է AI-ի խոհարարական հմտությունները։ Հիմա կարելի է համտեսել արհեստական բանականության պատրաստած թխվածքաբլիթները։

Google-ը Փիթսբուրգում գործող հատուկ բաժին ունի, որն զբաղվում է մեքենայական ուսուցման էքսպերիմենտալ առաջադրանքներով։ Աշխարհի ամենահամեղ թխվածքաբլիթը ստանալու նպատակով` հետազոտական խումբը, բազմաթիվ բաղադրատոմսեր է օգտագործել մեքենայական ուսուցման ընթացքում և արհեստական բանականությունը խառնելով նախապես տրամադրված բաղադրիչները ստացել է ամենաօպտիմալ բաղադրատոմսը, որով էլ պատրաստել են թխվածքաբլիթը։

Մի քանի անգամ այդ գործընթացը կատարելուց հետո, արհեստական ինտելեկտն աստիճանաբար սկսել է առաջարկել ավելի համեղ բաղադրատոմսեր։

Այնուհետև հետազոտական խումբն ստացված արդյունքը ներկայացրել է շեֆ–խոհարարների և զարմանալին է այն է եղել, որ ոչ ավանդական ճանապարհով և արտասովոր բաղադրիչներից` հիլ, Սչեսյան պղպեղ, ստացվել է հետաքրքիր համով «խելացի» թխվածքաբլիթ, որի պատրաստման եղանակին կարող եք ծանոթանալ այստեղ։