4 պարզ կանոն, որոնց հետևելու դեպքում կերկարացնեք սմարթֆոնի կյանքը

Ներկայացնում ենք 4 պարզ կանոն, որոնց հետևելու դեպքում սմարթֆոնը, նոթբուքը և պլանշետը կարող են ծառայել ավելի երկար և հուսալի։

1. Մի՛ մոռացեք թարմացնել

Ժամանակ առ ժամանակ հասանելի են դառնում թարմացումներ, որոնց անտեսել խորհուրդ չի տրվում, նույնիսկ եթե ավելացող ֆունկցիաները ձեզ այնքան էլ դուր չեն գալիս։ Ծրագրային թարմացումները դեսքթոփ և մոբայլ հարթակների համար, նաև հավելվածներինը շտկում են բազմաթիվ խնդիրներ, բարելավում են աշխատանքի կայունությունը և անվտանգությունը։

Միակ դեպքը, որ կարելի է խուսափել թարմացումից, եթե սմարթֆոնն օգտագործում եք 3 տարուց ավելի։ Այս դեպքում սարքը կարող է դանդաղել և չադապտացվել նոր ծարագրային պահանջներին։ Իսկ եթե գիտեք, որ նոր թարմացումով ուղղվելու է որևէ կարևոր խոտան, ապա լավ կլինի այնուամենայնիվ թարմացնել։

2. Ճիշտ լիցքավորե՛ք սմարթֆոնը

Կարևոր է ձեր սմարթֆոնի կամ պլանշետի մարտկոցի երկարաժամկետ աշխատանքը։ Այն սարքին պահելու համար` հարկավոր է ճիշտ լիցքավորել։ Կան մի քանի միջոցներ, որ հնարավորինս կերկարացնեն մարտկոցի լավ աշխատանքը։

Պետք չէ սարքը պահել շատ բարձր կամ ցածր ջերմասիտիճանի ներքո։ Եթե նկատում եք, որ մարտկոցը տաքացել է, ապա դադար տվեք և որոշ ժամանակ թույլ տվեք այն հանգստանա ու սառչի, այլապես մարտկոցի աշխատունակությունը կտրուկ կնվազի։

Արտադրողների մեծամասնությունը և փորձագետները խորհուրդ են տալիս սմարթֆոնը լիցքավորելիս երկար միացրած չթողնել հոսանքի աղբյուրին, օրինակ` ամբողջ գիշեր։ Ինչպես նաև պետք է ուշադիր լինել և չթողնել, որ մարտկոցն ամբողջությամբ լիցքաթափվի և սարքն անջատվի։

Եթե գիտեք, որ մոտակա ժամանակ ոչ ոք չի օգտվելու սմարթֆոնից, ապա լիցքավորեք այն 50%-ով և անջատեք հոսանքի աղբյուրից։

3. Խնայե՛ք հիշողությունը

Համակարգչի, սմարթֆոնի կամ պլանշետի հիշողության անբավարարությունը կարող է առաջ բերել խնդիրների մի ամբողջ շարք։ Այդ պատճառով նախապես պլանավորեք` ինչպես եք խնայելու հիշողության ազատ տարածքը։

Այս հարցում շատ կարող են օգնել ամպային ծառայությունները` OneDrive, iCloud, Google Drive, Dropbox և այլն։ Այս միջոցը նաև հարմարավետ է յուրրաքանչյուր պահի ցանկացած ֆայլ ձեռքի տակ ունենալու տեսանկյունից։ Իհարկե, կարևորագույն ֆայլերը հարկավոր է պահպանել ևս մեկ տեղում, օրինակ առանձին hard disk-ի վրա։

Ամպային համակարգերից բացի յուրաքանչյուր օպերացիոն համակարգում ներդրված է հիշողությունը խնայելու հատուկ գործառույթ, որն արժե կիրառել։

4. Պաշտպանե՛ք սմարթֆոնը կեղտից ու հարվածներից

Եթե վաղուց չեք մաքրել ձեր սմարթֆոնը կամ պլանշետը, ապա եկել է հենց այդ գործով զբաղվելու ժամանակը։ Սա կօգնի երկարացնել սարքի կյանքը, հատկապես նոթբուքինը։

Մշտապես ունեցեք ոչ խիտ խավով կտոր, սպիրտային լուծույթ կամ հատուկ մաքրող միջոց ու զգուշորեն մաքրեք նոթբուքի մակերեսը, ստեղնաշարը` խոզանակով։ Ջուր օգտագործել չի թույլատրվում` խոնավություն չի կարելի։ Պարբերաբար մաքրումները ոչ միայն կերկարացնեն սարքի կյանքը, այլ նաև հաճելի կդարձնեն դրանից օգտվելը։

Բոլորս էլ գիտենք` հարվածները, անզգույշ վերաբերմունքը, գցելը սարքի թշնամիներն են, դրանցից խուսափելն անկասկած շահավետ է։