Չինացիները ստեղծել են անլար լիցքավորման սարք`Apple AirPower–ի նմանությամբ։ Apple AirPower–ի թողարկման ամսաթիվը և գինը դեռևս հայտնի չէ և աքսեսուրաներ արտադրողները շտապում են ներկայացնել AirPower–ի նման սարքեր։ Չինական Funxim ընկերությանը հաջողվել է գրավել անլար լիցքավորման հնարավորությամբ սմարթֆոնների օգտատերերի հետաքրքրությունը։
Այն կարողանում է անլար եղանակով լիցքավորել iPhone X–ը և Apple Watch–ը կամ էլ Qi ստանդարտով օժտված ցանկացած սարքավորում։ Սարքի դիզայնը գրեթե չի տարբերվում Apple-ի արտադրանքից։ Funxim –ն ունի 10 Վտ հզորություն և աշխատում է Qi ստանդարտով, սա նշանակում է, որ այն կարող է բացի iPhone X–ից, iPhone 8 /8 Plus-ից լիցքավորել նաև Android սմարթֆոններ և համատեղելի ցանկացած այլ սարք։
Funxim–ը կարելի է ձեռք բերել Kickstarter հարթակից 29 դոլարով։ Նշենք, որ AirPower–ը, ըստ նախանական կանխատեսումների, կարող է արժենալ 129-ից մինչև 199 դոլար, Apple-ի լիցքավորիչը պետք է որ վաճառքի դուրս գա հաջորդ տարվա ընթացքում, Funxim–ը հասանելի կլինի արդեն հունվարից։