Instagram-ը համալրվել է նոր գործառույթներով

Instagram-ը համալրվել է նոր գործառույթներով

Instagram-ը համալրվել է նոր գործառույթներով։ Այսուհետև Instagram Stories-ի հրապարակումները չեն անհետանա 24 ժամ անց, այլ կարխիվացվեն առանձին բաժնում։ Stories–ը նորից տեսնելու և ներբեռնելու համար օգտատերերը կարող են մուտք գործել անձնական էջում նոր ավելացած «Արխիվ» բաժինը։ Ցանկության դեպքում հնարավոր է ապաակտիվացնել ավտոմատ արխիվացնելու ֆունկցիան կարգավորումների բաժնից։

 

Հաջորդ ֆունկցիան Highlights–ն է, որը թույլ կտա մեկտեղել ակտուալ Stories հրապարակումները և կրկին կիսվել դրանցով հետևորդների հետ։ Սրա համար անհրաժեշտ է ընտրել ցանկալի լուսանկարը կամ տեսանյութը, սեղմել ներքևում տեղակայված «Առանձնացնել» կոճակը։ Նշենք, որ Highlights բաժնում հնարավոր է պահպանել անսահմանափակ թվով հրապարակումներ։