Samsung-ը գործարկել է նոր ծառայություն, որը հիպնոսի միջոցով կօգնի մոռանալ սերիալները

Samsung–ը Շվեդիայում գործարկել է Unspoil Me տարօրինակ ծառայությունը։ Ընկերությունը վստահեցնում է, որ այն կօգնի մոռանալ արդեն իսկ դիտած և ծանոթ սերիալը, արդյունքում սիրելի սերիալը կարելի է վայելել ևս մեկ անգամ։ 

«Հիպնոսը» տևում է 18 րոպե, այս ամբողջ ընթացքում օգտատիրոջ առջև պտտվում է գալարաձև անիմացիա և հիպնոսացնող տղամարդու ձայնը պատմում է պատմություններ, խնդրում է հանգստացնել նյարդերը և հայացքը չշեղել էկրանից։

Նախքան Unspoil Me–ն փոձելը` Samsung-ը խնդրում է հաստատել, որ 18 կամ բաձր տարիքի եք և «հոգեպես լրիվ առողջ եք»։ Ծառայության ստեղծողները խորհուրդ են տալիս օգատերերին հիպնոսից անմիջապես հետո քնել և արթնանալիս սերիալի բովանդակությունն այլևս չեն հիշի։

Ընկերությունը նշել է, որ համագրծակցել է պրոֆեսիոնալ հիպնոսացնող մասնագետների հետ։ Բայց կարծես դա էլ չի օգնել։ Cnet–ի լրագրող Քեթի Քոլինսը փորձել է Samsung-ի ծառայությունը, բայց սեանսից հետո չի մոռացել իր սիրելի «Big Little Lies» սերիալի ոչ բովանդակությունը, ոչ էլ հերոսներին։ Նշենք, որ այս կերպով ընկերությունը որոշել է գովազդել QLED տեխնոլոգիայով պատրաստված իր նոր հեռուստացույցները։