Yandex.Disk–ը հանել է նկարների և տեսանյութերի պահպանման սահմանափակումը

Yandex.Disk–ը հանել է նկարների և տեսանյութերի պահպանման սահմանափակումը

Yandex.Disk  ամպային ծառայությունը հանել է նկարների և տեսանյութերի պահպանման սահմանափակումը։ Անսահմանափակ քանակությամբ մեդիա ֆայլեր ամպում պահել հնարավոր է մոբայլ հավելվածով միայն, ավտոմատ բեռնելու ֆունկցիան ակտիվացնելու դեպքում։

Ֆունկցիան կառաջարկվի հավելված մուտք գործելիս։ Կարգավորումներում նույնպես հնարավոր է գտել այդ գործառույթը, ինչպես նաև ընտրել, թե որ կապն օգտագործի բեռնելու համար, օրինակ` միայն Wi-Fi կամ էլ ցանկացած այլ հասանելի տարբերակներ (անսահմանափակ ինտերնետ)։

Ամպում պահպանված նկարները և տեսանյութերը նայել հնարավոր է «բոլոր նկարներ» բաժնում։ Դրանք դասավորվում են ժամանակագրական հաջորդականությամբ։