YouTube-ը ներկայացրել է 2017–ի լավագույն տեսանյութերը

YouTube-ը ներկայացրել է 2017–ի լավագույն տեսանյութերը

YouTube-ը հրապարակել է 2017–ի ամենահայտնի ու տարածված տեսանյութերի ցանկը։ Այսպիսով առաջին հորիզոնականում է «The Mask Singer» շոուի մասնակցի ելույթը` 180 միլիոնից ավելի դիտումով։

 

Երկրորդ տեղում է հայտնվել Էդ Շիրինի «Shape of You» երգի ուղեկցությամբ Լոս Անջելեսից պարային խմբի համարը։ Նշենք, որ երգչի տեսահոլովակը հայտնվել է նաև ամենահայտնի տեսանյութերի շարքում, իսկ նրա մասնակցությամբ Carpool Karaoke–ն զբաղեցրել է ամենադիտված տեսանյութերի թոփ հնգյակում։

 

Երրորդ տեղում Dude Perfect ալիքի հրապարակած տեսանյութն է, որտեղ ցուցադրվում են սեղանի թենիսի գնդակով տարբեր հնարքներ։

 

Ցանկում են հայտնվել նար որովայնախոս Դարսի Լին Ֆորմերի համարը, «Սրտի ռիթմով» կարճամետրաժ մուլտֆիլմը, երաժիշտ Բիլ Ուերեցի տարօրինակ տեսանյութը աշխարհի պատմության մասին, ինչպես նաև պրոֆեսոր Ռոբերտ Քելիի հարցազրույցը, որը BBC-ի ուղիղ եթերում ընդատել են երեխաները և այլ հոլովակներ։

YouTube–ը նաև ավանդույթի համաձայն ներկայացրել է 2017–ի պոպուլյար հոլովակների միքսը (YouTube Rewind)։

 

Դերասան և ռեժիսոր Լյուկ Բերժերոնը նույնպես սովորության համաձայն տարվա վերջում ներկայացրել է ամենատպավորիչ տեսանյութերի ծաղկաքաղը։ Սա Բերժերոնի հեղինակած թվով 10–րդ հոլովակն է, որում օգտագործված է դրվագներ 314 տեսանյութից։